Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում բանավիճել Ջուլֆալակյանի հետ
ՔաղաքականՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մանդատը վայր դրած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել և նշել, որ ցանկանում է ուղիղ եթերով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ բանավիճել։