ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ Bloomberg Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից Պայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան ՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբ Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից Չեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ Սուրենյան Զախարովան զգուշացրել է Լոնդոնին Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան 

16.000 դոլարի ժամացույց, 17 միլիոն դրամի կոնյակ. ի՞նչ հուշանվերներ են գնում հեղափոխական իշխանությունները

Վերլուծական

Մինչև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը` ընդդիմադիրների խոշորացույցի տակ էին գտնվում իշխանության այս կամ այն ներկայացուցչի՝ նախարարի, մարզպետի, քաղաքապետի կողմից պետական բյուջեի հաշվին արված ճոխ գնումները: Խոսքը հատկապես այս կամ այն առիթով գնված հուշանվերների մասին է, որոնց արժեքը հաճախ շուկայականից տասնապատիկ անգամ ավել էր նստում գերատեսչության վրա: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը անչափ ցավագին էին տանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից 4 միլիոն դրամով 4 շիշ կոնյակ որպես նվեր գնելը, Ծովագյուղի ՀՀԿ-ական համայնքապետի կողմից կես միլիոնի կոնյակ, 1 միլիոնի հուշանվերներ, 40 կգ շոկոլադ գնելու փաստը ընդդիմադիրները անգամ ԱԺ-ում քննարկման առարկա դարձրին: Ընդդիմադիրները մատի փաթաթան էին դարձրել նաև 2015-ին Հովիկ Աբրահամյանի այցը Ավստրիա: Այդ նպատակով գնվել էր 6 հատ 10 տարվա հնեցման «Դվին» կոլեկցիոն կոնյակներ, 24 հատ 20 տարվա հնեցման «Նաիրի» կոնյակներ, 10 տարվա հնեցման 12 հատ «Ախթամար» և 2 հատ 25 տարվա հնեցման «Էրեբունի» կոնյակներ: Այս ամբողջի համար «Ագուլիս Մեկ» ընկերությանը վճարվել է շուրջ 1.5 միլիոն դրամ:  Փաշինյանը ԱԺ-ում բողոքում էր նաև ՀՀԿ-ական Իգնատի Առաքելյանի գյուղնախարարության կողմից  միլիոն դրամով հուշանվեր-նարդի գնելու հանգամանքից:

Սակայն նոր Հայաստանում հեղափոխական իշխանությունները անում են այն, ինչի համար այդչափ քննադատում էին իրենց քաղաքական օպոնենտներին՝ բոյւջեից միլիոններ են մսխում թանկարժեք հուշանվերներ ձեռք բերելու նպատակով: Դիցուք՝ ՊՆ-ն ոսկերչական գործարանից 5,8 մլն դրամի հուշանվերներ է ձեռք բերել, ընդրում ոչ մրցակցային եղանակով; 

 ՀՀ ոստիկանության կարիքների համար 3,990,000 դրամի հուշանվեր է գնվել Վիելվի Սենթըրից: 6,710,000 դրամի ոսկերչական իրեր էլ գնվել են Երևանի ոսկերչական գործարանից, 5,3 միլիոն դրամի խմիչքներ են գնվել «Ագուլիս 1» ընկերությունից: Երևանի քաղաքապետարանը 292,000 դրամի հուշանվեր է գնել ԱՁ Կարինե Աճեմյանից: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 1,471,200 դրամի ձեռքի ժամացույց է գնել ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ ՓԲԸ ընկերությունից: ՀՀ ՊԵԿ կարիքների համար պատվիրակությունների ընդունման հետ կապված 1,877,700 դրամի հուշանվեր-կոնյակ է ձեռք բերվել Արբրեն ՍՊԸ ՍՊԸ-ից: Վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2,906,000 դրամի հուշանվեր է գնվել Շուշան Տեխնիկս ՍՊԸ-ից: ԱԺ-ն նույնպես հետ չի մնացել նվերային այս տենդից: «ԱԴՏՄ-ՀԱՐԱՎ» ՍՊԸ-ից 2019-ին ԱԺ-ն ձեռք է բերել Պաշտոնական պատվիրակության ընդունելության համար հուշանվեր խմիչքներ՝ 17.590.075 դրամով (3 պայմանագիր)։Հաջորդիվ «Նոյան տապան» ՍՊԸ-ն է, որից ԱԺ-ն ձեռք է բերել հուշանվեր-գրքեր՝ 7.815.241 դրամով (4 պայմանագիր)։ Հաջորդը՝ «ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն է, որից ԱԺ-ն ձեռք է բերել հուշանվեր-ժամացույցներ (4 պայմանագիր)։ Այս ընկերությունից, օրինակ, ԱԺ-ն ձեռք է բերել 3 ժամացույց՝ յուրաքանչյուրը 175.000 դրամ արժողությամբ, ևս 3-ը՝ յուրաքանչյուրը 140.000 դրամ արժողությամբ, յուրաքանչյուրը 92.000 դրամ արժողությամբ 5 ժամացույց, ևս 2 ժամացույց՝ յուրաքանչյուրը 82.000 դրամ արժողությամբ և նույն արտադրության բազմաթիվ այլ ժամացույցներ։ Ընդհանուր՝ փաստորեն, ավելի քան 16.000 դոլարի՝ նույն բրենդի ժամացույցներ։ 

Նկատելի է, որ պետական գերատեսչություններն ունեն նախընտրելի ընկերություններ։ ԱԺ-ն կոնյակ գնում է հիմնականում «Վինո Վինո» ընկերությունից, ԱԳՆ-ն՝ «Արտեքսիմ» ընկերությունից։ Կամ՝ ԱԳՆ-ն և Քննչական կոմիտեն ծաղիկներ գնում են հիմնականում «Էնի Ռոուզ» ընկերությունից։ Պաշտպանության, Բնապահպանության նախարարությունները, Քննչական կոմիտեն որպես հուշանվեր՝ ժամացույցները գնում են «Էյ Դաբլյու Այ Գրուպից» և այս նախընտրությունները միանշանակ ռիսկային են : 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիԱննա Հակոբյանը մանկատան սաների հետ այցելել է Կենդանաբանական այգի (տեսանյութ) Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին (տեսանյութ)«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է (տեսանյութ)Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ)Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ)Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ) Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան
Ամենադիտված