Տավուշի հատվածում իրականացվող «սահմանազատումը» մարդկանց անվտանգության, իրավունքների կոպիտ խախտում է. Թաթոյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը գալիս է Երևան (օր 2)  Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Հաղարծինում է Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) 

Նոր Հայաստանի «թավշյա» ԽԾԲ-ն. ո՞ւմ կյանքն է բարելավել հեղափոխությունը

Վերլուծական

2018 թվականի ապրիլին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ընթացքում հայտարարվում էր, որ գործող իշխանության հեռացմամբ վերջ կդրվի նաև խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պետական կառավարման համակարգում պաշտոնները և պատգամավորական մանդատները բաշխելու ավանդույթին։ Ժողովուրդը հակված էր հավատալու սրան, քանի որ դեռևս պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոստանում էր մեկընդմիշտ փակել այդ էջը։ Սակայն իշխանափոխությանը հաջորդած գործընթացն այլ իրականություն բացահայտեց։ 

Ասվածին որպես օրինակ կարող ենք բերել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, ում կողմից արտահայտած մտքերը հաճախ «օրակարգ» են ձևավորում համացանցում: Վերջինս նաև աչքի է ընկնում նրանով, որ իր խնամիներին, բարեկամներին ու ընկերներին պաշտոնների է նշանակում: Այն, որ Գարիկ Սարգսյանն իր բարեկամների պաշտոնների է նշանակում, նա չի հերքում և «չի արդարանում»` ասելով. «Ես ամենևին չեմ արդարանում, արդարանալու համար կասեի՝ ոչ, իմ բարեկամն ու ազգականը չեն»։ Օրինակ, Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանում աշխատանքի է ընդունել իր զարմիկին՝ Գևորգ Մանուկյանին, ում նշանակել է իր օգնականի պաշտոնում, իսկ մեկ այլ բարեկամի նշանակել է իր խորհրդական: Ըստ որոշ աղբյուրների՝ այդ բարեկամը մարզպետի մորաքրոջ հարսն է, ով ներկայումս Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է: Մեկ այլ մորաքրոջ հարսի ևս մարզպետը ցանկանում էր Ավշարի դպրոցում պաշտոնի նշանակել, սակայն դա իրականություն չդարձավ համացանցում բարձրացված աղմուկից հետո: Եթե համեմատենք Սարգսյանի նախորդի հետ, ապա նշենք, որ Արամայիս Գրիգորյանի ղեկավարման տարիներին մամուլում ընդամենը երկու հիշատակում է եղել՝ կապված մարզպետի կողմից այս կամ այն ծանոթի պետական համակարգում աշխատանքի տեղավորելու հետ: 

Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։ Փաշինյանի մանկության մեկ այլ ընկեր՝ Հայկ Ղալումյանը, ով նաև նրա կնքահայրն է, նշանակվել է Փաշինյանի հայրենի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Վահե Ղալումյանը, նույնպես Փաշինյանի մանկության ընկերն է, որը պատգամավորական մանդատ է ստացել «Իմ քայլը» դաշինքից Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը նշանակվել է Տավուշի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Վարչապետի ընկերներից Զարեհ Սարգսյանի որդիներն էլ՝ Նաիրի և Հայկ Սարգսյանները, պաշտոններ են ստացել մեկը վարչապետի աշխատակազմում` որպես վարչապետի օգնական, մյուսն էլ պատգամավորական մանդատ է ստացել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ Փաշինյանի մտերիմներից Հայկակ Արշամյանը նշանակվել է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում: Սերժ Սարգսյանի մտերիմների կողմից պետական ապարատը զավթելու մասին շատ է խոսվել, կարող ենք ասել, որ այս առումով Փաշինյանը պարզապես ոչնչով չի զիջում իր նախորդին: 

Արսեն Թորոսյանը երրորդն է այս ցանկում՝ աշխատանքի դասավորած իր ընկերների, ծանոթների թվով: Հեղափոխությունից հետո Առողջապահական պետական ԾԻԳ-ի տնօրեն նշանակվեց Հայկ Սայադյանը, ով Թորոսյանի մանկության ընկերն է: Նարեկ Վանեսյանը, որն ավելի ուշ նշանակվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն, սակայն Բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպից հետո աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որն իր մտերիմ ընկերն է: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն էլ նշանակվել է սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, նախարարի մտերիմ Հովհաննես Մադոյանը։ Արսեն Թորոսյանի նախորդը՝ Լևոն Ալթունյանը համարվում էր վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմը, թեև ԽԾԲ-ին աշխատանքի տեղավորելով աչքի չի ընկել, սակայն մամուլում կար տեղեկություն, որ վերջինս Ինգո Արմենիայի հաճախորդներին ուղղորդում է իր Վարդանանց ԲԿ և հակառակը: Սա միակ սկանդալն էր, որը կապվում էր առողջապահության նախարարի անվան հետ: 

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Պողոսյանը, ով հանդիսանում է ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանի ընկերը: Քյարամյանի սանիկ Արթուր Նահապետյանը, ով Շիրակում դատախազի տեղակալ է եղել, ՊՎԾ-ում պաշտոնի է նշանակել: Նախկինում ԱԱԾ պետերը աչքի չեն ընկել իրենց մերձավորներին գերատեսչությունում աշխատանքի տեղավորելով: 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Մեղրյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող (ԴԱՀԿ պետ): Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ վերջինս հանդիսանում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերը։ Բադասյանի կինն էլ՝ Տաթևիկ Սագսյանը, հանդիսացել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրանսենյակի աշխատակից՝ փորձագետի հաստիքով: Ներկայումս նա չի զբաղեցնում այդ պաշտոնը: Համաձայն համացանցում առկա տեղեկատվության՝ Ռուստամ Բադասյանը իր մանկության ընկեր Սուրեն Գալստյանին նշանակել է ԱՆ աշխատակազմի պետ, իսկ քավորին՝ Դավիթ Գասպարյանին, նշանակել է ԱՆ վերահսկողական ծառայության պետ: Բադասյանի նախորդը՝ Արփինե Հովհաննիսյանը, երբեք չի հայտնվել՝ ԽԾԲ-ին աշխատանքի տեղավորելու շուրջ ծագած սկանդալների մեջ: 

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանում շարունակում է դեռևս 2018-ից սկսված ԽԾԲ-ն։ Մարությանի ընկերներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, որոնք Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, դեռևս նախորդ տարի աշխատանքի են անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։ Ի՞նչ կապ ունեն դերասաններն ընդհանրապես կենդանիների ստերջացման և խնամքի հետ, կարելի է միայն «պատկերացնել»։ Մամուլում առկա տեղեկատվություն համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվան, քաղաքապետարանի կադրային քաղաքականության հարցում մեծ դերակատարում ունի, և շատ հաճախ նա է որոշումներ կայացնում: Մարությանի նախորդը՝ Տարոն Մարգարյանը երկու անգամ է նման պատմությունների մեջ հայտնվել՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Ռոբերտ Սարգսյանը Մարգարյանի աներձագն էր, իսկ Ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը՝ Մարգարյանի մտերիմ ընկերը: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոնց կարող ենք այսքան խեղճ ու տկար լինել, այսպես այլևս չի լինելու, հերիք է ստորացված լինել. Սրբազան Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՍրբազանին ծափերով ու աղուհացով դիմավորեցին Դիլիջանում (տեսանյութ)Ուժգին կարկուտ Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀոգին հաղթել է «դուխ»-ին, ժողովուրդը կազատագրվի այս նվաստացումից, հոգևոր ՀՀ-ի հաղթանակը կքնելու ենք (տեսանյութ)Իշխանություններին խոհեմության կոչ կանեի. Ասպրամ ԿրպեյանՏավուշի հատվածում իրականացվող «սահմանազատումը» մարդկանց անվտանգության, իրավունքների կոպիտ խախտում է. Թաթոյան Պատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին (տեսանյութ)Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ ՍրապիոնյանԲագրատ Սրբազանը ունի մարդկանց սերը, հայկականը պահպանելու վճռականությունը. Մկրտչյան«Շատ շուտով». Վարդան Ղուկասյանը լուսանկար է տեղադրելՄերը այս իշխանության հակառակն է, իրենք ատելություն են ներարկել, հերիք է, կասեցնելու ենք այդ ընթացքըԱյս շարժումը 2018-ի հետ որևէ աղերս չունի, չկա նմանություն. մենք տարալուծում ենք բաժանարար գծերը (տեսանյութ)Մարդիկ մեքենաները կանգնեցնում են ու միանում շարժմանը, մարդ չկա, որ անտարբեր լինի. Դանիելյան «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Լիբանանում տեղի է ունեցել «Ո՛չ Հանձնողական Քաղաքականությանը» խորագրով նստացույց (լուսանկարներ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը գալիս է Երևան (օր 2) Մեր իղձերն ու երազները պետք է ավելի մեծ լինեն, քան մեր կյանքը. Բագրատ ՍրբազանՄայիսի 5-ի աստղագուշակ Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան ՀակոբյանԼեցուն սադրիչներ են լինելու, ինչքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԱյս շարժումը հայրենիք ունեցողներինն է՝ զերծ որևէ գույնից ու կողմից, սա գողացված ուրախության շրջան է Սրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Այս շիրիմների մոտ եմ ասում՝ մեր շարժումը զերծ է գույներից ու ուղղորդումներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել այնՓաշինյանին չանչելու ենք, ինքն է մեզ սեղմել անկյուն, նա հային հայի դեմ կհանի, հանգիստ չի հանձնելու Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Մայիսի 5 Ամբերդի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՈղբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանըԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՍրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Հաղարծինում էՌուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին
Ամենադիտված