Խարկովում Ան-26 ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կա 18 զոհ (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի օդուժի հրամանատարությունը հաստատել է Ան-26 ինքնաթիռի կործանումը Խարկովի մարզում, կան զոհեր և վիրավորներ:
РИА Новости-ի հաղորդմամբ` այն կործանվել է Չուգուև քաղաքի մոտակայքում` վայրէջքի պատրաստվելիս:
Ինքնաթիռում 23 մարդ է գտնվել՝ անձնակազմի 5 անդամներ և 18 կուրսանտներ: Երկրի ՆԳՆ հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 18 մարդ է մահացել, 2-ը ծանր վիրավոր են: