ԵԱՏՄ-ն նախորդ տասնամյակում իրեն դրսևորեց որպես ինքնաբավ միավոր, ՀՆԱ-ն հասել է 2,5 տրիլիոն դոլարի. Պուտին (տեսանյութ) Մեծ թվով քաղաքացիներ հավաքվել են Աբովյանի մատույցներում՝ դիմավորելու Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Ձեր կողքին ենք․ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանն աջակցություն է հայտնել Տավուշյան շարժմանը (տեսանյութ) Փաշինյանը և Պուտինը մասնակցում են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին․ ուղիղ Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին (տեսանյութ) Հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. փաստաբան Իշխանությունն ամեն ինչի ունակ է, մենք փաստաբաններով պատրաստ կլինենք, եթե մեր օգնության կարիքը լինի (տեսանյութ) Ես մտավորական չեմ. Արմեն Խանդիկյանը խուսափեց պատասխանել Սրբազանի պայքարին միանալու հարցին (տեսանյութ) Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) 

Ռազմական դրության ժամանակ հավաքները և գործադուլներն արգելվում են

Հասարակություն

Ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման հավելվածը մանրամասնում է, թե ինչ է ենթադրում ռազմական դրությունը:

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանում հայտարարված ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները, իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ մարմինները:

«I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ընդհանուր  զորահավաք:

2. Գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը:

3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, այլ զորքերը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի:

4. Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ապահովում է պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված պահեստազորայինների զորահավաքային զորակոչը՝ զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում:

6. Ապահովվում է «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության:

II. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ

7. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվում է ռազմական դրության   աշխատանքային   ռեժիմի սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 16:00-ից՝ «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ե» ենթակետի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշմանը համապատասխան:

III. ՀԱՎԱՔՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ

8. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

IV. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

9. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղություների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում) կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից  տրամադրված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

10. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

11. Հայաստանի Հանրապետության  արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների և փրկարար ուժերի համալրում և լիակատար մարտական պատրաստականության փոխադրում: Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները և փրկարար ուժերը բերվում են լրիվ պատրաստականության:

12. Որպես քաղաքացիական պաշտպանության պետեր՝ պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարներն իրենց իրավասության սահմաններում ճշգրտում և գործողության մեջ են դնում քաղաքացիական պաշտպանության բոլոր մակարդակներում քաղաքացիական պաշտպանության պլանները, պլան-ժամանակացույցերը, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների քաղաքացիական պաշտպանության պլանները, տարհանման պլանները:

VI. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

13. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության,  քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ու այլ պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:

14. Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության,  Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ուժերի կողմից:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵԱՏՄ-ն նախորդ տասնամյակում իրեն դրսևորեց որպես ինքնաբավ միավոր, ՀՆԱ-ն հասել է 2,5 տրիլիոն դոլարի. Պուտին (տեսանյութ)Մեծ թվով քաղաքացիներ հավաքվել են Աբովյանի մատույցներում՝ դիմավորելու Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Ձեր կողքին ենք․ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանն աջակցություն է հայտնել Տավուշյան շարժմանը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմինՓաշինյանը և Պուտինը մասնակցում են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին․ ուղիղՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին (տեսանյութ)Հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. փաստաբանԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքինՌուսաստանը մտադի՞ր է միջուկային զենք կիրառել. Պենտագոնի հայտարարությունը Մեր հավատքի վրա է հարձակում եղել, ուժ ենք գտնելու, որ վերագտնենք մեզ և քայլենք հպարտ. Մելիքյան (տեսանյութ)Իրենց ամբողջ գոյությունն է հակապետական. պատասխանատո՞ւ են սպասում, դիմացդ կանգնած է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեկ հարցի պատասխան չի տալիս՝ ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում. Տիգրան ԱբրահամյանԲագրատ Սրբազանը Հանուն հայի ու Հայաստանի (տեսանյութ)Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել ՈսկանյանԱդրբեջանն ու Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին հռչակագիր են ստորագրելԵրթին են միացել Արցախի թեմի հոգևորականները (տեսանյութ)Սրբազանը համբուրում է հայտնի արևելագետ Գուրգեն Մելիքյանի ձեռքն ու խոնարհվում (տեսանյութ)Հույս ունենք, որ համերաշխություն է լինելու. արցախցի (տեսանյութ)Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետՀույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ)Իմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա ԱրզումանյանԱրցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ)Covid-ի դեմ AstraZeneca-ի կիրառումը ողջ աշխարհում արգելվել էՄիջադեպ պարեկի մեքենայի հետ. պարեկը պարզաբանում է պահանջում, փաստաբանները փորձում են հասկանալ խնդիրը (տեսանյութ)Քայլերթի ժամանակ Գայա Արզումանյանը երգեց (տեսանյութ)Իշխանությունն ամեն ինչի ունակ է, մենք փաստաբաններով պատրաստ կլինենք, եթե մեր օգնության կարիքը լինի (տեսանյութ)Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը5 իրավապաշտպաններով միացել ենք Շարժմանը, որ ցույց տանք, որ միայն կաբինետում չենք աշխատելու, կքայլենքՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանՈր իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեր հասակակիցները հենց սահմանին են դպրոց գնալու, եկել ենք, որ աջակցենք, կոչ ենք անում բոլորին, որ գաԻնչքան ապրեմ, մինչև վերջին շունչս հավատալու եմ, որ գնալու եմ Արցախ. Գայա ԱրզումանյանԲրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ)Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ)Սա սիրո պայքար է, ինչն ամենամեծ արժեքն է, եթե ի վիճակի ես, միացի'ր սիրո պայքարին. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Ես մտավորական չեմ. Արմեն Խանդիկյանը խուսափեց պատասխանել Սրբազանի պայքարին միանալու հարցին (տեսանյութ)Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. ԱնանյանԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Թվով 8 կազմակերպություններ միացել են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և իրենց աջակցությունն են հայտնելԱնկուսակցական ենք, որևէ կողմնորոշում չունենք, մեր պայքարը միայն հանուն հայրենիքի է․ ուսանող (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Եթե ֆրանսիական զորքերը հայտնվեն Ուկրաինայում, անխուսափելիորեն ռուսական բանակի թիրախ կդառնան. ԶախարովաՇարժումն այլընտրանք չունի, այն հաշտության և ինքնամաքրման մասին է. Բագրատ ՍրբազանՎեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Սրբազան (տեսանյութ)Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել ենԿիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված