«Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է»․ ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչես
ԲլոգոսֆերաԱրցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հարձակումները վտանգավոր և ողբերգական են, գրել է ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչես։ «Այն, ինչ կատարվում է այժմ Արցախի և Ադրբեջանի սահմանին, վտանգավոր ու ողբերգական է։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է։ Այդպիսի գործողությունները հակասում են Կովկասում անվտանգության ապահովմանը։ Կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աշխատել այս հակամարտությունը թուլացնելու ուղղությամբ։ ԱՄՆ֊ն նույնպես պետք է աշխատի տարածաշրջանում խաղաղություն պահպանելու ուղղությամբ»,- Թվիթերի իր էջում գրել է Լինդա Սանչեսը: