ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. Փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Զինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ Սրբազան Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է ՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան Մախսուդյան Ալ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ 

Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ․ Արարատ Միրզոյան

Քաղաքական

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արգենտինա մեկնարկել է Բուենոս Այրեսում գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձանի մոտ, ծաղկեպսակի զետեղման արարողությամբ: Արարատ Միրզոյանին դիմավորել և ուղեկցել է Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսը:

Գրանադաներոլների պատվո պահակախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը:

Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարարի այցին նվիրված միջոցառում է կազմակերպվել Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանում, որտեղ նախարարին ողջունել են խորհրդարանի առաջին և երկրորդ փոխնախագահներ Մատիաս Լոպեսը և Մատիաս Լամենսը:

Իրենց խոսքում փոխնախագահներն ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա:

Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, ԱԳՆ և քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, ինչպես նաև Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս, ինչպես նաև կայացել է «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հարգարժա՛ն պարոն փոխնախագահ,

խորհրդարանականներ,

դեսպաններ,

հայրենակիցներ,

հարգելի՛ ներկաներ,

Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանին՝ «Բուենոս Այրեսի պատվավոր հյուր» տիտղոս շնորհելու համար։ Ինձ համար հուզիչ է և մեծ պատիվ, և ուզում եմ իմ խորին երախտիքը հայտնել։ Ուզում եմ խոստովանել, որ Ձեր քաղաքն իր ջերմությամբ մինչ այս էլ գերել էր ինձ։ Բայց հիմա արդեն նաև որոշակի պարտականություն է սիրով վերաբերվել Բուենոս Այրեսին, բայց հաճելի պարտականություն։ Եվ ուզում եմ ձեզ վստահեցնել՝ ձեր քաղաքը մշտապես իր տեղը գտել է իմ սրտում։

 

Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։ Եվ այս հարաբերությունները հիմնված են եղել երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա։ Իմ երկրի համար Արգենտինան կարևորագույն գործընկեր է Հարավային Ամերիկայում: Ուզում եմ մի շատ հատկանշանական փաստ հիշատակել. ՀՀ առաջին դեսպանությունը Հարավային Ամերիկայում բացվել է հենց Բուենոս Այրեսում:

 

Անշուշտ, մեր հարաբերությունները 30 տարվա պատմություն չէ, որ ունեն։ Հայաստանում բոլորը քաջ հիշում են, որ Արգենտինան իր դռները բացեց հայ ժողովրդի, հայ զավակների համար, ովքեր փախչել էին Օսմանյան կայսրությունից և փրկություն էին փնտրում տարբեր վայրերում։ Արգենտինան ապաստան տվեց այդ մարդկանց և ապա տուն դարձավ նրանց համար։ Եվ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ի պատասխան այդ մարդիկ դարձան Արգենտինայի հասարակության, ժողովրդի կարևոր մասերից մեկը և հնարավորություն ստացան զարգանալ և նաև իրենց ներդրումով և իրենց հավատարմությամբ կարողացան որոշակիորեն փոխհատուցել այդ մեկնված ձեռքը:

Սա, իհարկե, միակ դրվագը չէ, երբ Հայաստանը և հայ ժողովուրդը զգացին Արգենտինայի սատարումը։ Ցավոք, մեր երկիրը վերջին մի քանի՝ 3-4, տարվա ընթացքում և մինչ այսօր էլ դաժան փորձությունների միջով է անցնում։ Եվ կրկին մենք բախվում ենք նրան, որ ուժի գործադրման հետևանքով հայության մի հատված՝ 100.000-ից ավելի մարդ, ստիպված եղավ իրենց պատմական հայրենիքից դուրս գալ և ապաստան գտնել ՀՀ տարածքում։ Եվ այս ընթացքում մենք կրկին աջակցության շատ բարձր ձայներ լսեցինք Արգենտինայից, այդ թվում՝ Բուենոս Այրեսի խորհրդարանից:

Ես ուզում եմ ձեզ հավատացնել, որ ձայնը, որ Դուք բարձրացրել եք ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության, շատ ուժգին կերպով լսելի է եղել Հայաստանում: Մենք կարևորում ենք ձեր դիրքորոշումը։ Մենք երախտապարտ ենք ձեր դիրքորոշման համար։ Եվ մենք ուրախ կլինենք պատմության մի օր լինել նաև Արգենտինայի կողքին, ցանկալի է, իհարկե, ուրախ և նվաճումների պահերին։ Մենք գիտենք, որ ընկերներ ունենք այստեղ, և խնդրում եմ հավատացած եղեք, որ դուք հավատարիմ ընկեր ունեք Հարավային Կովկասում։

Նաև շատ հատկանշանական է, որ այսօր մենք միասին նշում ենք «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը։ Եվ սա ևս մի միջոց է արժևորելու և մեր երախտիքի խոսքը հայտնելու Բուենոս Այրեսին։

Շնորհակալ եմ բոլորիցդ այս օրը ձեր ներկայությամբ հիշարժան դարձնելու համար և շնորհակալ եմ ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած նման ջերմ ընդունելության համար։

Շնորհակալ եմ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. Փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»
Ամենադիտված