Արմանը շատ ամաչկոտ էր. զոհված զինծառայողը 19 տարեկան էր, Երևանից
ՀասարակությունԱրցախում մարտական գործողությունների հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Արման Գագիկի Բուլղադարյանը Երևանից էր: Բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարին, սովորում էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում:
Արմանի կուրսընկերուհին պատմում է՝ նա կուրսի ամենալավ տղաներից էր. «Շատ բարի էր, միշտ պատրաստ էր օգնել ցանկացած հարցով»:
«Արմանի հետ տրամադրությունդ ցածր լինել չէր կարող, որովհետև շատ դրական ու ընկերասեր մարդ էր»,- վերհիշում է կուրսընկերուհին ու հավելում. «Արմանը շատ ամաչկոտ էր»:
Նշենք, որ հերոսը 19 տարեկան էր: