«Եկեք արժանի լինենք մեր տղաների աչքերին ուղիղ նայելու...»․ Լիլիթ Հովհաննիսյանի տեսաուղերձը՝ հայրենակիցներին
ԲլոգոսֆերաԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր Instagram-ում տեսաուղերձ է հրապարակել, որում, դիմելով հայրենակիցներին, ասել է.
«Այսօր մեր հայրենիքը կարիք ունի առանձնահատուկ զոհաբերության ու նվիրումի եւ պետք է այս նվիրական գործի մասնակիցը դառնանք հենց այսօր, հենց հիմա, որովհետեւ վաղը գուցե ուշ լինի։ Մահվան ու կյանքի սահմանին կանգնած է իմ ու քո զինվորը, իմ ու քո եղբայրն ու հարազատը։ Ողջ աշխարհի գանձերն ու դրամները ոչինչ են ռազմաճակատի դժոխքում կռիվ տվող մեկ իսկ հայի կյանքի դիմաց»։
Լիլիթ Հովհաննիսյանը խնդրել է մասնակից դառնալ համահայկական հանգանակությանը (www.himnadram.org PayPal recipient: [email protected] For US tax deductible donations: www.armeniafund.org), քանզի այն շատ կարեւոր է։
«...եկեք արժանի լինենք մեր տղաների աչքերին ուղիղ նայելու...», - իր ուղերձը եզրափակել է երգչուհին։