Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր պայթած չլինեն. Արցախի նախագահ
ԱրցախԱրցախի մայրաքաղաք Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել: Այս մասին հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Ադրբեջանը իբր ռազմական օբյեկտների հարվածելու անվան տակ տարբեր տեսակի զինատեսակներ է կիրառում Արցախի խաղաղ բնակչության դեմ:
«Ի՞նչ է օգտագործվում խաղաղ բնակչության դեմ. «Սմերչ» «Պոլոնեզ», հրթիռային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ենթակառուցվածքների կամ զինվորական օբյեկտների անվան տակ Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել: Հարվածել են նաև Շուշիի եկեղեցուն, որը որևէ բարոյական հարթության մեջ չի տեղավորվում, որի շրջապատում որևէ ռազմական օբյեկտ կամ ենթակառուցվածքային օբյեկտ չկա»,- ասաց Հարությունյանը:
Արցախի նախագահն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ոտնահարվում են համամարդկային արժեքները: