Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենքի մատակարարումն արգելելու մասին հայցը
Արտաքին ՔաղաքականԻսրայելի Գերագույն դատարանը երկուշաբթի օրը մերժել է Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը՝ պատճառաբանելով, թե հարցը լսելու համար չկան բավարար ապացույցներ, որ դրանք կիրառվել են Հայաստանի դեմ պատերազմական հանցագործությունների համար, հաղորդում է The Jerusalem Post-ը:
Նշենք, որ հայցը ներկայացրած ակտիվիստ Էլի Ջոզեֆը որոշումից հետո հացադուլ է հայտարարել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական «Lev Yehudi» (հրեական սիրտ) կազմակերպությունը դատական հայց էր ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը:
Դատական գործը հարուցվել էր Պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի դեմ: