Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Ես չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ալմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) 

Զոհված 19-ամյա Դավիթն այդպես էլ չհասցրեց կարդալ ընկերուհու գիրքը՝ իրենց սիրո մասին (տեսանյութ)

Հասարակություն
Դավիթն աննկարագրելի ուժեղ էր, երազկոտ ու նվիրվող, անգամ այն ժամանակ, երբ վստահ էր, որ դիմացինը չարաշահում է իր բարությունը: Ինձ միշտ ասում էր, որ դա իրեն շատ է խանգարում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Գևորգյանի ընկերուհին՝ Մերի Անդրասյանը:
 
Դավիթը Երևանից էր, 19 տարեկան: Սովորում էր Բլեյանի դպրոցում, 2019-ին ավարտել է ու զորակոչվել բանակ:
 
Ընկերուհին ասում է, որ կյանքին սիրահարված Դավիթը շատ հայրենասեր էր, ամբողջ Հայաստանով շրջագայել էր, իրեն էլ խոստացել էր վերադառնալուն պես միասին ևս մեկ անգամ  բացահայտել Հայաստանը:
«Իր մայրիկն իր գործերն արդեն տարել էր համալսարան, բայց Դավիթը միշտ ասում էր՝ «Ես պետք է վերադառնամ ու աշխատեմ, այդպես ավելի շատ կկարողանամ ստեղծել»: Խոհարար էր Դավիթը ու իր մոտ շատ լավ էր ստացվում պատրաստելը: Միշտ ասում էր՝ «Ցանկացած աշխատանքի պատրաստ եմ»»,- նշում է Մերին:
 
Դավիթն ու Մերին աշխատել են նույն վայրում, մոտավորապես մեկ տարի մտերիմ ընկերներ են եղել, հետո զգացել են, որ իրենց մեջ եղածն ավելին է, քան պարզապես ընկերական շփումը:
 
«19 տարեկան էր Դավիթը, բայց իրականում շատ բան էր հասցրել անել: 16 տարեկանից աշխատում էր. ոչ թե դրա կարիքն ուներ, այլ ուղղակի ստեղծող էր շատ: Նույնիսկ նպատակ ենք ունեցել մեկնել Չինաստան, գումար աշխատել ու հետ գալ»,- ասում է Մերին, ապա խոստովանում՝ Դավիթը շատ էր սիրում Հայաստանը, ես՝ այդքան էլ չէ:
 
Երևանյան փողոցները Մերիին հիշեցնում են Դավիթին. միասին հաճախ էին զբոսնում: Մերին ասում է՝ Դավիթը տարբերվում էր ընկերներից, հատկապես, մտածելակերպի տեսանկյունից: Սկզբում նրանք դեմ են եղել Դավիթի ու Մերիի շփմանը, բայց քանի որ Դավիթը վստահ է եղել իր որոշման մեջ՝ ընդունել են. «Դեմ լինելու այլ պատճառ կար, բայց նաև տարիքային տարբերությունն էր: Մեծ լինելով Դավիթից՝ չէի զգում այդ տարբերությունը, որովհետև ինքն այնքան ուժեղ էր, ու այն մարդն էր, ում ուսին կարողանում էի հանգիստ դնել գլուխս ու գիտեի, որ ինքը միշտ կհասկանա ինձ»:
 
«Շատ հետաքրքրասերն էր, ամեն ինչից գաղափար ուներ, իր հետ երբեք չէիր ձանձրանա, լեզուներ գիտեր, ու ես վստահ էի՝ միասին շատ հեռուն ենք գնալու, որովհետև եթե մի տեղ սեր կա՝ ամեն ինչի կարող ես հասնել»,- նկատում է Դավիթի ընկերուհին ու ավելացնում. «Հաճախ էր զայրանում, բայց իր համար ամեն ինչ ընդունելի էր ու հասկանալի, միգուցե, շատ սիրելուց էր»:
 
Առատաձեռն, հասնող ու նվիրվող Դավիթը հաճախ էր վիճում ընկերուհու հետ, որովհետև Մերին շատ էր ուզում, որ Դավիթը բարձրագույն կրթություն ստանա կամ որևէ արհեստ սովորի, իսկ Դավիթը կտրականապես դեմ էր:
 
Բանակ գնալուց առաջ Դավիթը Մերիին ծանոթացրել էր ընտանիքի անդամների հետ, ու Մերին նշում է, որ հիմա Դավիթի հանդեպ իր կարոտի զգացումը որոշ չափով  կարողանում է փարատել՝ նրա հարազատների հետ շփվելով:
 
«Հնարավոր է՝ սիրուն չհնչի, բայց շատ մարդիկ հիմա, իրոք, հասկացան, թե ինչքան պինդ էինք կապված մենք՝ բոլոր օղակներով ու թե ինչքան իսկական էր էն, ինչ զգում էինք, բայց, գրողը տանի, հիմա կուզեի ամբողջ աշխարհը մեզ դեմ լիներ ու չհավատար, բայց Մենք լինեինք»,- հուսահատ, բայց հպարտությամբ ասում է Մերին:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազԱնվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ)Տոկաևը կես օրով եկավ Երևան, որից հետո պարզվեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ղազախստանում․ ՔոչարյանՊատգամավորի դեմքը, երբ կողքից ՔՊ-ականն ասում է` չկա ավելի ծանրաբեռնված մարդ, քան ԱԺ պատգամավորըԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողՀաստատ ասում եմ` զրպարտողները չեն մնալու անպատասխան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ)Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ ՄարտիրոսյանըՀայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն ԱյվազյանՆերվայնանում եմ, երբ ասում են՝ ծանրաբեռնված են, եթե այդպես է, ուրեմն մի բան լավ չեն անում. դատախազԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով՝ հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
Ամենադիտված