Սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է․ Ալիև Ալմաթիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների առաջին փուլը Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Այն ճեղքվածքը, որ առաջանում է, շատ–շատ տարիներ է պահանջվելու, որ փակվի․ Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ դառնա վարչապետ. Գևորգ Գրիգորան (տեսանյութ) «Եթե տեսնենք, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, թող ոչ ոք մեզանից չնեղանա»․ Ալիև Ուսանողների վրա հույս եմ դնում, ամեն ինչ լավ կլինի, ինքնըստինքյան հասնելու ենք հաջողության․ Սամվել Գրիգորյան (տեսանյութ) Ընդունելություն՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Վասիլիս Մարագոս «Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև 

ՌԴ-ն փաստացի առաջին անգամ գնահատական տվեց․ Արցախի նախագահի խորհրդական

Հասարակություն

ԼՈՒՐԵՐ․comԱրցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանի հետ զրուցել է Արցախի հարցի վերաբերյալ միջազգային արձագանքի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների, ինչպես նաև Իրանի դերակատարության մասին։ 

Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը Արցախի հարցում։ Տարածաշրջանային զարգացումներն ինչ ուղղվածություն կարող են ստանալ։

- Այս պահին միջազգային հանրության կողմից ունենք բավարար արձագանքներ։ Եթե դիտարկում ենք հակամարտության առաջին օրերի և 26-րդ օրվա արձագանքները, տեսնում ենք, որ միջազգային հանրության արձագանքը բյուրեղանում է, այսինքն մնացել են միայն գործուն դերակատարների կողմից ստացված արձագանքները։ Խոսքս վերաբերում է, հատկապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, կոնկրետ ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Տեսանք, որ ՌԴ-ն բավականին որոշիչ և ակտիվ դերակատարություն ստանձնեց հակամարտության գործում և շարունակում է կատարել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ մի շարք հասցեական շեշտադրումներ արեց։ Որո՞նք եք առավել կարևոր և հատկանշական համարում։ 

- Փաստացի ՌԴ-ն առաջին անգամ գնահատական տվեց, որ սա էթնիկ հակամարտություն է և փաստեց, որ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ են իրականացվել, ինչը պետք է հաշվի առնել։ Նշեց նաև շատ կարևոր հանգամանք, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Արցախում տեղի ունեցող իրավիճակի համար, ինչպես նաև նշեց՝ հակամարտության կողմերին չի հաջողվել զերծ մնալ հրադադարի խախտումից և պետք է ձգտել հրադադարի պայմանավորվածությունների վերականգնմանը։ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ն գործուն ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ լուծման համար, բայց, բնականաբար, դա միայնակ անել չի կարող։ Այն, որ ՌԴ-ն մշտական կապի մեջ է կողմերի հետ, և նրա բոլոր ջանքերն ուղղված են հակամարտության լարվածության թուլացմանը, կրակի դադարեցմանը հասնելուն։ 

Ի՞նչ սպասելիքներ կան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։ 

- Արտգործնախարարների հանդիպումները ևս կարող են կառուցողական շտրիխ ավելացնել գործընթացներին։ Չնայած արտաքին քաղաքական՝ մինչև այսօր կիրառված բոլոր լծակները այնքան էլ արդյունավետ չեն եղել, բայց շարունակում ենք ակնկալել բանակցային գործընթացի վերսկսում, պատերազմի դադարեցում։ Այսօր ԱՄՆ-ում Պոմպեոյի հետ տեղի ունենալիք հանդիպման ավարտից հետո կարող ենք արձանագրել, թե ամերիկյան ուղղությամբ ինչ է կատարվում։

Օրեր առաջ Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպմանը հետևեց ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե հարցը, կարծես թե, դիվանագիտորեն լուծել չի ստացվում։ Արդյոք կարո՞ղ ենք միայն ռազմական առումով հասնել հաղթանակի։

- Միանշանակ կարող ենք, մեր ՊԲ-ն շարունակում է կատարել իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները։ Վարչապետը ռեալ գնահատական է տվել իրողություններին։ Ստացվում է, որ դիվանագիտական ռեսուրսն այս պահին սպառված է, դիվանագիտական պոտենցիալն ուղղված է գործող տարբերակների և նոր հնարավորությունների քննարկմանը։ Այսօր խնդիրը կարող է լուծել միայն Պաշտպանության բանակը, իսկ այն բանակցային հարցում ունի մեկ դերակատարութուն՝ արմատական բեկում մտցնել ռազմաճակատում։ Հետևաբար, ես կվկայակոչեմ Արցախյան բոլոր պատերազմներում մեր ամբողջ քաղաքական փորձը։

Ադրբեջանի նախագահ Ալիևը Փաշինյանի հետ հանդիպելու և բանակցելու պատրաստակամության հայտարարություններով է հանդես գալիս, դրա հետ մեկտեղ չի մոռանում նշել նախապայմանների մասին։ Ի՞նչ է ուզում դրանով ցույց տալ հակառակորդի առաջնորդը։

- Դա արվում է արտաքին լսարանի համար։ Ալիևը սեփական հասարակական տրամադրությունները տանում է դեպի էյֆորիա՝ ամեն օր ցույց տալով, որ իրենք տասնյակ գյուղեր են ազատագրում ու մեկ օր հայատարարել, որ նստում է բանակցային սեղանի շուրջ, բնականաբար, կարող է ներհասարակական դաշտում դժգոհություններ առաջացնել։ Այսինքն ստացվում է՝ Ալիևը արտաքին լսարանի համար ներկայանում է որպես կառուցողական առաջնորդ, իսկ ներսում՝ որպես «ազատագրող» ղեկավար։ Սակայն այս երկու դիրքորոշումները չեն կարող մեկտեղվել։ Առավել ուժեղ զսպման մեխանիզմներ են պետք, որպեսզի գնանք բանակցային գործընթացների ճանապարհով, բայց դեռևս  չենք արձանագրել այդպիսի գործում զսպման լծակներ, եթե այդպիսիք լինեին, արդեն իսկ կունենայինք պատերազմի դադարեցում։

- Տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված՝ հնարավոր համարո՞ւմ եք քաղաքական հետաքրքրությունների վերադասավորում, մասնավորաբար, Իրանի դերակատարման մասով: Իրանում հոկտեմբերի 21-ին մեկնարկած զորավարժությունները կարո՞ղ են քաղաքական ենթատեքստ ունենալ, հատկապես, որ դրանք ունեն ՀՕՊ ուղղվածություն։

Իրանը հոկտեմբերի 18-ին դուրս եկավ զենքի գնման և վաճառքի էմբարգոյից։ Ստացվում է այնպես, որ Իրանը դառնում է տարածաշրջանում զենքի գնման և վաճառքի լուրջ շուկա։ Նրա գլխավոր մատակարարը կարող է լինել Ռուսաստանը, որովհետև ԱՄՆ-ն լուրջ պատժամիջոցներ է նախատեսում այն երկրների համար, որոնք զենք կվաճառեն Իրանին։ Իսկ Ռուսաստանը արդեն իսկ պատժամիջոցների տակ է և խնդիր չունի այդ հարցում։ Այս դեպքում ՌԴ և Իրանի շահերը համընկնում են։ Հոկտեմբերի 18-ից հետո ունեցանք Ռուսաստան-Իրան համաձայնագիրը՝ օդուժի պաշտպանության հետ կապված։ Իրանը, բնականաբար, վերահսկելու է իր սահմանների անվտանգությունը և պատահական չէ, որ մի քանի մակարդակներում հայտարարություններ է արել պատերազմի առաջին իսկ օրից սկսած, որ անտարբեր չէ այս գործընթացներին։ Իհարկե, ամենաքիչը կցանկանա ներգրավվել պատերազմական գործողություններում, բայց նաև չի կարող անտարբեր լինել։ Երեկվա դրությամբ Իրանի տարածք 90 հրթիռ  էր ընկել և հիշում ենք, որ Իրանը հայտարարել էր, եթե որևէ կողմից արձակված հրթիռը ընկնի իր տարածքում իր կողմից կարժանանա համարժեք գնահատականի։ Իրանի հաջորդ կարևոր հայտարարությունն այն է, որ հակամարտության ընթացքում գլխատման փորձերը դիտարկել է միջազգային ահաբեկչության իսլամական ծայրահեղականության ձևաչափում։

Մենք կարծում ենք՝ ստացվել է մի իրավիճակ, որ Իրանը գործուն դերակատար կարող է լինել, բայց այս պահին դեռևս չի ցանկանում ներքաշվել ռազմական գործողությունների մեջ, ինչը տարածաշրջանի պետությունների համար լավ զարգացում չի կարող լինել, որովհետև տարածաշրջանը կարող է ամբողջովին ներգրավվել հակամարտությունների մեջ, ինչը որևէ լավ բանի չի կարող բերել։ 

Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է․ ԱլիևԱլմաթիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների առաջին փուլը Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Այն ճեղքվածքը, որ առաջանում է, շատ–շատ տարիներ է պահանջվելու, որ փակվի․ Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ դառնա վարչապետ. Գևորգ Գրիգորան (տեսանյութ)«Եթե տեսնենք, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, թող ոչ ոք մեզանից չնեղանա»․ ԱլիևՈւսանողների վրա հույս եմ դնում, ամեն ինչ լավ կլինի, ինքնըստինքյան հասնելու ենք հաջողության․ Սամվել Գրիգորյան (տեսանյութ) Ընդունելություն՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանըԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Վասիլիս Մարագոս «Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանում նվազել է բեռնափոխադրումների ծավալըԵրևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 7 անձինք ձերբակալվել են ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՄԻՊ-ի արձանագրված խնդիրների շուրջ Անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերեն բերման ենթարկված քաղաքացիներին. ՓՊԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղՓակել են Երևան֊Ապարան միջպետական մայրուղին (տեսանյութ)Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. 5 մարդ է զոհվել (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը զգալի կնվազիԵրևանում երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «One Run» միջազգային կիսամարաթոնը Ինչպես ժողովուրդը որոշի, Աստծու կամքը լինի, հայոց հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ` չէ․ Բագրատ սրբազանՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանըԱլիևները օկուպացված Շուշիում են Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները Բագրատ Սրբազանն անցնում է կառավարության գերպաշտպանված շենքի մոտով (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Հայաստանն ու Իսպանիան սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել էԹուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը Միրզոյանը և Բայրամովը մեկնարկել են բանակցություններըՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետՀրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համարԵրիտասարդները գործադուլի կոչ են անում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) բանկի գլխամասում (տեսանյութ)Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը ՀՀ-ում իրականացվող ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվելԲավականին լավ մշակված փիառ է, երևում է որոշակի գործողությունների ծրագիր, որն առնվազն գիտի Բագրատ սրբազանը. քաղտեխնոլոգՈստիկանությունը օժանդակում է իշխանության ապօրինի գործողություններին՝ բուհերի դռները փակում են (տեսանյութ)96-ամյա կիրանցի տատիկի օրհնությամբ է Սրբազանը ճամփա ընկել, կասեցնել չի լինի. զոհվածի հայր (տեսանյութ) Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ)Արմավիրի մարզում 2-ամյա երեխան մայրիկի մազերի վրայից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջՀՀ իշխանությունները եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ խնդիր չունեն․ նախագահ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ) ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար. այս ճանապարհը տանում է դեպի պատերազմ. Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է. Սամվել ԲաբայանԵթե ժողովուրդը ցանկանա, Հայոց Հայրապետն էլ օրհնի, ես ով եմ, որ չհամաձայնեմ. Բագրատ սրբազանը` վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին (տեսանյութ)Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ)Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը
Ամենադիտված