Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան Ինքնասիրությունն ու պատիվը չի կարելի զոհաբերել հանուն Նիկոլի․ Սրբազան հոր հետ հանդիպել ենք հանուն հայրենիքի, հանուն բարու հաղթանակի․ բեմադրող, ռեժիսոր Արթուր Սահակյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի «հայտնվելը» ազգային ոգու բարձրացումն է․ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյան (տեսանյութ) Համախմբվելը նույնանալը չէ․ Վլադիմիր Մարտիրոսյան Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ) 

Թե hետ չգամ ես մի օր, դու չտխրես, չարտասվես. տեսանյութում երգող զինվորը ևս անմահացավ

Հասարակություն

Երեկվանից համացանցում լայն տարածում ստացավ մի տեսանյութ, որում մի զինվոր էր երգում: Երգը նա նախօրոք պատրաստել էր մայրիկի համար և խնդրել էր ընկերներին, որ եթե իրեն մի բան պատահի, իր «վերջին խոսքը» հասցնեն մայրիկին: Տեսանյութի այդ հերոսը Տիգրան Հարությունյանն էր, որի անունը ևս հայտնվեց իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրածների ցուցակում. «Երեկ իր անմահանալու 7-րդ օրն էր: Իր հետ ծառայող տղաներից մեկից երեկ մի նամակ ստացանք: Տիգրանի վերջին խոսքը հասավ մայրիկին»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տիգրան Հարությունյանի քույրը՝ Աննա Հարությունյանը:

Վերջինիս խոսքերով Տիգրանը 9 ամսից պետք է վերադառնար տուն, ծառայում էր Խնձորեսկում: Նա սովորում էր Գյումրու Կոմիտասի անվան կոնսերվատորիայում,  4-րդ կուրս փոխադրվելուն պես զորակոչվեց բանակ։ Տիգրանը ծառայության ընթացքում աչքի էր ընկնում իր ձայնով, ծառայության ընթացքում բազմաթիվ միջոցառումների էր մասնակցել. «Ազատ ժամանակ շատ էր սիրում երգել, բանաստեղծություններ գրել: Այնքան սիրուն ու խորն էր գրում:  Մի փոքրիկ վիպակ ուներ գրած, որը նախքան բանակ զորակոչվելն էր գրել, որոշել էր տպագրել այն, բայց այդպես էլ չհասցրեց: Մենք Տիգրանին խոստացել ենք, որ իր ոչ մի երազանք ու նպատակ անկատար չենք թողնելու»,- ընդգծեց Աննան:

Ինչպես նշում է զինվորի քույրը, Տիգրանը հոգատար էր, խելացի և չափազանց հայրենասեր: Նա երբեք չի բողոքել իր ծառայությունից. «Վերջի անգամ մենք իր հետ զրուցել ենք հոկտեմբերի 13-ին, ու այդ օրը մեզ ասաց՝  առյուծ տղերք ենք, չվախենա‘ք: Այդ զրույցից հետո 2 օր տեղեկություն չունեինք Տիգրանից: Հետո մեզ ասացին, որ Տիգրանը վիրավորվել է, բայց ինքն արդեն անմահացել էր, պարզապես, մեզ էին խնայել: Ամսի 16-ին մենք  արդեն իմացանք, որ Տիգրանը բեկորային վնասվածք էր ստացել ու զոհվել» ,- պարզաբանեց նա:

Մեր զրուցակիցը մեզ տրամադրեց նաև Տիգրանի՝ մայրիկին նվիրված բանաստեղծությունը, որը գրել էր ծառայության ժամանակ.
 
Մայր քեզ համար ոչ մի բան՝
Չեմ խնայի անկասկած,
Թե պետք լինի կյանքով իմ՝ Քեզ կյանք կտամ անպայման,
Թե ետ չգամ ես մի օր
Դու չտխրես չարտասվես,
Հիշի՛ր, ես կամ շնչում եմ՝
Քանի դեռ կաս՝ ապրում ես։
 
Մայր իմացիր աշխարհում
Չկա ուրիշ ոչ մի տեղ,
Որ լավ լինի քո գրկից,
Չկա ուրիշ ոչ մի տեղ,
Որ տաք լինի քո գրկից,
Մայր քեզ համար անպայման՝
Կգամ վստահ դու եղիր...
 
Տեսանյութը` ստորև:
 
Զվարթ Պետրոսյան
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Աբրահամյանը՝ ոստիկանապետինՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Հետ ենք գնում, ագրեսիա հո չենք կիրառելու, մենք մշակույթի մարդ ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ հիմա ԿիրանցումԿիրանցի ժողովուրդը չբողոքեր, Ալիևն Ադրբեջանից մի քիչ հող կկտրեր մեզ կտար, իսկ հիմա նեղացավ ու չտվե՞ց․ Արթուր ԽաչատրյանՉպետք է թույլ տանք Հայաստանում թուրքական կուսակցություն բացվի. սպառնալիք` ՀՀ անվտանգությանը. Արթուր Չախոյան (տեսանյութ)Մելիք ֆռանգյուլներն ու Դավիթ ուրացողները գալու են ու գնան. արվեստագետներին չեն թողնում մտնել Կիրանց (տեսանյութ) Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանԹուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան ԳեղամյանԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա համար մուտքն արգելված է. ոստիկանապետ (տեսանյութ) ԱԱԾ-ն պարզաբանել է՝ ինչու, ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչ օրենքով չեն թույլատրում Կիրանց հասնելԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Կիրանցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա ԵրևանումԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից (տեսանյութ) Սևբերետավորը սկսեց վիրավորել ԱԺ պատգամավորներին, սկսվեց քաշքշուկ ու լարված վիճակ (տեսանյութ) «Իմ կյանքի գնով էլ լինի՝ գնալու եմ», «Չես գնալու». մարզային ոստիկանապետը խոչընդոտում է պատգամավորին (տեսանյութ) Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. Տավուշի ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին (տեսանյութ) «Հերոսաբար կանգնեք, որ թուրքը մտնի մեր հող», «Միշտ ենք հերոսաբար կանգնել». բերետավորը՝ պատգամավորին (տեսանյութ) Սև բերետավորներն եկան Կիրանցը բլոկադայի մեջ պահող կոլեգաներին օգնության (տեսանյութ) «Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) Ակնկալում էինք, որ այդպես պետք է լինի. Սրբազանը՝ Կիրանցի մուտքը փակելու ու մարդկանց չթողնելու մասին (տեսանյութ) Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ Սրբազանը Սուրբ Աննայի բակում օրհնում է հավատացյալ ժողովրդին (տեսանյութ) ՈւՂԻՂ. ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել Կիրանց Պարտվածը չի կարող խաղաղություն փոխանցել կամ էլ խաղաղության երաշխավոր լինել (տեսանյութ) Սրբազանի քարոզի ժամանակ մեկը սկսեց սադրել իրավիճակն ու կոնֆլիկտ հրահրել (տեսանյութ) Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը. ժամանեցին սև բերետավորներըԼուսինե Պողոսյանը՝ կեղծ հայրենասիրության, «դավաճան» կոլեգաների և Սրբազան պայքարի մասին (տեսանյութ)Վահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել էԷդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլինԺողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյանը՝ Բագրատ ՍրբազանինԻնքնասիրությունն ու պատիվը չի կարելի զոհաբերել հանուն Նիկոլի․ Սրբազան հոր հետ հանդիպել ենք հանուն հայրենիքի, հանուն բարու հաղթանակի․ բեմադրող, ռեժիսոր Արթուր Սահակյան (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ինՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագիԲագրատ Սրբազանի «հայտնվելը» ազգային ոգու բարձրացումն է․ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյան (տեսանյութ)Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինենՀանրապետությունում կա փակ ավտոճանապարհՀամախմբվելը նույնանալը չէ․ Վլադիմիր ՄարտիրոսյանՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ)Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականըԴեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետՀեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացելԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՄարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ)
Ամենադիտված