Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը 

Շահենը, անցնելով հրետակոծության միջով, փրկել է մոտ 200 հոգու կյանք

Հասարակություն

Հերոսական պատմությունները կերտվում են հենց սահմանին, ցավոք, ոչ բոլոր պատմություններն են, որ հասնում են մեզ առաջին իսկ դեմքից:  Պատերազմը մեզ հնարավորություն տվեց մեր հաջորդ սերունդներին ավանդելու հերոսական պատմություններ: Հենց առաջնագծում, կրակի տակ կյանքի ու մահու կռիվ տալով է ձևավորվում իրական ընկերությունը, երբ մեկը պատրաստ է իր մարմնով վահան դառնալու մյուսի համար: Իր պատմությամբ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում կիսվեց Հայկ Աղաջանյանը, որը եղել էր բուժակ և զորակոչվել էր բանակ որպես ենթասպա: Պատերազմը սկսվելուն պես՝ տղաները ՈՒԱԶ մեքենայով բարձրանալիս են լինում դիրքեր, որի մեջ են լինում երկու բուժակները՝ Հայկ Աղաջանյանն ու Արթուր Հովհաննիսյանը, վարորդը՝ Յուրան և մեկ մայոր: Այնպես է ստացվում, որ դիրքեր բարձրանալու ճանապարհը հրետակոծվում է թշնամիների կողմից, ինչի պատճառով վարորդը մահանում է, իսկ Հայկն ու Արթուրը վիրավորվում են: Վիրավոր Հայկին և Արթուրին օգնության է հասնում իրենց հետ ծառայակից Շահենը՝ նրանց հասցնելով մոտակա բուժկետը: 

Մեզ հետ զրույցում Հայկը չմոռացավ շեշտել նաև այն, որ նրանք, տագնապի հրամանը լսելով, հագնվելիս այնքան էին շտապել, որ շփոթել էին համազգեստները, իսկ դրանց վրա, ինչպես գիտենք, գրված է լինում արյան կարգը. «Բախտս այնքանով էր բերել, որ առաջին բուժօգնություն ստանալիս՝ գիտակցությունս տեղն էր և կարողացա նշել արյանս ճիշտ կարգը»,-ընդգծեց նա:

Ինչպես նշում է Հայկը, դիրքեր տանող ճանապարհը ուներ բազում խոչընդոտներ, այն ենթարկվում էր հրետակոծության: Նրանք դա տեսնելով՝ մեքենան կանգնեցնում են ոչ բարձր թփանման ծառերի մոտ, և մեքենայից իջնելուն պես՝ փորձում են հասկանալ իրենց հետագա քայլերը. «Հրետակոծությանը զուգահեռ սկսվեց նաև գնդակոծություն: Զգալով, որ արդեն թիրախավորվել ենք, մեր ընկեր Յուրին մոտեցավ մեքենային, որ ուղղությունը փոխի և հենց այդ պահին թիրախավորեցին մեքենան: Մենք հայտնվեցինք կրակահերթի տակ: Թշնամու արձակած գնդակից Յուրին ընկավ»,- պատմեց Հայկը:

Հայկն ու Արթուրը, տեսնելով Յուրիին վիրավորված, մոտենում են նրան՝ օգնություն ցույց տալու, սակայն հենց այդ պահին լսում են ևս մեկ պայթյունի ձայն. «Պայթյունի հետևանքով վնասվեցին ձեռքերս: Վայրկյանական շոկային վիճակից դուրս գալով՝ լսեցի Արթուրի ձայնը, որը արդեն կորցրել էր ոտքը: Երբ փորձեցի օգնել Արթուրին, հենց այդ պահին զգացի, որ չեմ կարողանում շարժել ձեռքերս: Այդ ընթացքում թշնամու գնդակներից մեկը դիպավ մեջքիս»,- նշեց բուժակը:

Ցավերի մեջ գալարվելով՝ Հայկն ու Արթուրը նկատում են թշնամական 5 տանկ, որոնք, տեսնելով նրանց, փոխում են իրենց ուղղությունը՝ դեպի տղաները, սակայն քաջարիները չեն հանձնվում. «Հավաքելով մեր վերջին ուժերը՝ մեզ գլորեցինք խոտերի մեջ: Մոտ երեք ժամ անօգնական մնալով հասկացա, որ բացի մատերիցս, վնասվել էր նաև ձախ ձեռքիս զարկերակը, որի պատճառով արնաքամ էի լինում: Անհույս ու անօգնական վիճակ էր մեզ մոտ»,-նշեց Հայկը:

Անօգնական վիճակում գտնվելով՝ Հայկը  բազմիցս ունեցել է գիտակցության կորուստ, և ինչպես նշում է նա, իրեն գիտակցության է բերել Արթուրը. «Արթուրը ինձ խոսեցնում էր, ասելով՝ ինձ մենակ չթողնես: Ու հենց այդ խոսքերն էին, որ ինձ ուժ տվեցին դիմակայելու: Երեք ժամ այդպես մնալուց հետո, վերջապես լսեցինք մի մեքենայի ձայն, որը գալիս էր դեպի մեր կողմը»,- վերհիշում է Հայկը:

Նրանք, երբ իրենց արդեն դատապարտել էին մահվան, օգնության է գալիս Շահեն անունով մի տղա, որին, ինչպես նշում է Հայկը, այդքան էլ լավ չէին ճանաչում, իսկ հիմա արդեն դարձել են լավագույն ընկերներ. «Վերջին ուժերով բղավեցինք, և փառք Աստծու, որ Շահենը լսեց մեր ձայնը: Անտեսելով հրետակոծությունը՝ նա կանգնեցրեց մեքենան, օգնեց մեզ հասնել մեքենային և հնարավորինս արագ իջեցրեց մեզ հոսպիտալ: Նշեմ նաև, որ Շահենը, գիտակցաբար անցնելով հրետակոծության միջով, փրկել է մոտ 200 հոգու կյանք»,- ասաց Հայկը: 

Մինչև այդ դեպքը և այդ դեպքից հետո Հայկի և նրա նման կյանքի և մահու համար կռիվ տված տղաների կյանքում շատ բան է փոխվել. «Սկսել ենք ավելի գնահատել կյանքը, կյանքի ամեն վայրկյանը, կյանքը ուղղակի հրաշք է»,- եզրափակում է բուժակը:

(Լուսանկարում՝ ձախից Հայկն է, մեջտեղում Շահենը, իսկ աջից Արթուրն է)։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել
Ամենադիտված