Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը Բագրատ Սրբազանն անցնում է կառավարության գերպաշտպանված շենքի մոտով (տեսանյութ) Թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը ՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ Երիտասարդները գործադուլի կոչ են անում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) բանկի գլխամասում (տեսանյութ) Արմավիրի մարզում 2-ամյա երեխան մայրիկի մազերի վրայից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ) ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար. այս ճանապարհը տանում է դեպի պատերազմ. Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է. Սամվել Բաբայան Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը 

«Փաստ». Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. ««Արցախում ընթացող պատերազմը միջազգային մեծ ռեզոնանս է առաջացրել։ Ի սկզբանե Ադրբեջանը հաշվարկել էր, որ իրենց սանձազերծած պատերազմը մեծ աղմուկ չի առաջացնի, բայց տեղի ունեցավ հակառակը։ Միջազգային տարբեր հեղինակավոր լրատվականներ անդրադառնում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Իսկ ռազմական գործողություններում Թուրքիայից և Սիրիայից բերված ահաբեկչական խմբերի ներգրավվածությունը ավելի է մեծացնում հակակրանքն Ադրբեջանի նկատմամբ։ Եվ սա հատկապես դրսևորվում է հանրային-հասարակական մակարդակում։ Այս ընթացքում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները տեղում լուսաբանում են աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նույնիսկ վտանգի ենթարկելով իրենց կյանքը։

Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն արգելել է այդ լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն իր երկիր, այլև շատ հաճախ միտումնավոր թիրախավորում է արտասահմանցի լրագրողներին։ Արդյունքում գրանցվեցին դեպքեր, երբ արտասահմանցի լրագրողները հայտնվեցին հրթիռակոծության տակ և վիրավորվեցին։ Այսպիսի պահվածքով Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ արտասահմանցի լրագրողները զերծ մնան Արցախ այցելելուց և իրադարձությունների ընթացքը տեղում լուսաբանելուց։

Չէ՞ որ այդ լրագրողներն իրենց հրապարակումներով մեծ ներդրում են ունենում իրենց երկրներում հասարակական տրամադրությունների ձևավորման գործում։ Արդյունքում տարբեր երկրներում ապրող մարդիկ պարզորոշ տեսնում են, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ոչնչացնել Արցախում բնակվող ողջ հայությանը, որի փրկության միակ ելքը Արցախի անկախության ճանաչումն է։

Եվ պատահական չէ, որ պատերազմի առաջին իսկ օրերից տարբեր երկրների քաղաքական, մշակութային և հասարակական բազմաթիվ գործիչներ իրենց համերաշխությունը հայտնեցին Հայաստանի և Արցախի ժողովուրդներին։ Իսկ հասարակական այսպիսի տրամադրություններն առաջին հերթին իրենց արտացոլումն են գտնում տեղական իշխանությունների մակարդակով։

Եվ այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել, որ Արցախում ընթացող պատերազմի պայմաններում աշխարհի շատ երկրների քաղաքներ և նահանգային իշխանություններ մեկը մյուսի հետևից Արցախի անկախությունը ճանաչող որոշումներ են ընդունում։

Իսկ Ժնևի քաղաքային խորհուրդը մեկ քայլ առաջ գնաց և, բացի Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելուց, նաև Ադրբեջանի դեմ սանկցիաներ սահմանող բանաձև ընդունեց։ Հանրային տրամադրությունները ազդեցություն են գործում նաև խորհրդարանական մակարդակով։ Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի և այլ երկրների խորհրդարաններում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր ընդունվեցին։ Արցախ այցելեցին և իրավիճակին ծանոթացան խորհրդարանականներ Գերմանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ:

Ներկայացուցիչների պալատում ևս շրջանառության մեջ է դրվել բանաձև, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը որպես Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հիմք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. 5 մարդ է զոհվել (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը զգալի կնվազիԵրևանում երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «One Run» միջազգային կիսամարաթոնը Ինչպես ժողովուրդը որոշի, Աստծու կամքը լինի, հայոց հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ` չէ․ Բագրատ սրբազանՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանըԱլիևները օկուպացված Շուշիում են Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները Բագրատ Սրբազանն անցնում է կառավարության գերպաշտպանված շենքի մոտով (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Հայաստանն ու Իսպանիան սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել էԹուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը Միրզոյանը և Բայրամովը մեկնարկել են բանակցություններըՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետՀրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համարԵրիտասարդները գործադուլի կոչ են անում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) բանկի գլխամասում (տեսանյութ)Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը ՀՀ-ում իրականացվող ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվելԲավականին լավ մշակված փիառ է, երևում է որոշակի գործողությունների ծրագիր, որն առնվազն գիտի Բագրատ սրբազանը. քաղտեխնոլոգՈստիկանությունը օժանդակում է իշխանության ապօրինի գործողություններին՝ բուհերի դռները փակում են (տեսանյութ)96-ամյա կիրանցի տատիկի օրհնությամբ է Սրբազանը ճամփա ընկել, կասեցնել չի լինի. զոհվածի հայր (տեսանյութ) Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ)Արմավիրի մարզում 2-ամյա երեխան մայրիկի մազերի վրայից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջՀՀ իշխանությունները եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ խնդիր չունեն․ նախագահ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ) ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար. այս ճանապարհը տանում է դեպի պատերազմ. Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է. Սամվել ԲաբայանԵթե ժողովուրդը ցանկանա, Հայոց Հայրապետն էլ օրհնի, ես ով եմ, որ չհամաձայնեմ. Բագրատ սրբազանը` վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին (տեսանյութ)Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ)Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն ՍարիբեկյանըՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանԴերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըՁերբակալության մեթոդներից այլևս ոչ մեկը չի վախենում. Կիրանցի օրինակը՝ բոլորին ապացույց (տեսանյութ)Մշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը, սա իմ պատմությունն է․ Արցախի ՄԻՊԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն ՀՀ. ՀայրապետյանԱյս գիշեր Երկրին կհարվածի վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըՈստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Ժողովրդի ընդվզումը հրաշք է, չի՛ կարելի ծնկած ու ստրկացած ապրել, դանակը ոնց որ ոսկորից էլ է անցելՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում«Ամաչում ենք ձեզ համար». ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. ՎարդևանյանՈվ միացավ, միացավ, գնացեք․ Բրյուսիվի ռեկտոր (տեսանյութ)Բայդենը պատրաստ է Թրամփի հետ բանավեճի Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել նույնիսկ 2018-ի ապրիլին և 2021-ի հունիսյան հանրահավաքին. ՇարմազանովԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնում
Ամենադիտված