Մինչև չլինեն վերիֆիկացիայի հստակ մեխանիզմներ, որևէ հրադադար տեղի ունենալ չի կարող. ՊՆ
ՀասարակությունՄինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Շատ առարկայական են այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը և տեսնել խախտողին, ինչու չէ նաև, ի սկզբանե ֆիքսել, որ ագրեսիան սկսել է Ադրբեջանը»,- նշեց նա։