Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան Դավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար Ղազարյան ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ Դանիելյան Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. Շարմազանով Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ) Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարին Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ) Սա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացի 

Բայց շատ օրեր կան առջևում, կսիրեմ էլ ու կսիրվեմ. հերոսացած 19-ամյա Հարութի վերջին բանաստեղծությունը (տեսանյութ)

Հասարակություն

Այս աշնան տերևաթափը շատ ցավոտ էր..․ Մի քիչ շուտ սկսվեց..․ Տերևներ կային՝ դեռ կանաչ էին, ծառից պոկվելու ժամանակը չէր դեռ..․ Սա ամենացավոտ աշունն էր։ Այս անգամ աշունը շա՜տ տխուր էր..․ Այս անգամ տերևաթափը շատ ուրիշ էր. տերևն իր ծառից երկինք բարձրացավ՝ կռվում զոհվեց 19-ամյա Հարութ Հովհաննիսյանը։
«Մեր տան արևն էր Հարութը՝ բոլորին հասնող, օգնող, բոլորիս ժպիտ պարգևող։ Ես ու Հարութս մի տան մեջ ենք մեծացել։ Չնայած այն հանգամանքին, որ հորեղբոր երեխաներ ենք, այնուամենայնիվ, մեր մեջ տարանջատում չի եղել․ հարազատ եղբոր պես է եղել Հարութը։ Հասուն մարդու պես էր մտածում Հարութս։ Մի քայլ անելուց առաջ շատ երկար մտածում էր, իր բոլոր հարցերը կարողանում էր քննարկել իր մայրիկի ու հայրիկի հետ, անգամ խորհուրդներ էր տալիս։ Եղբոր համար իսկական մեծ ԵՂԲԱՅՐ էր»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Հարութի մասին պատմում է հորեղբոր աղջիկը՝ Տաթև Հովհաննիսյանը։

Հարութը Վայոց ձորի մարզից էր, տան ավագ որդին։ 4 տարեկանից եղել է Վայքի  «Անուրջներ» պարային համույթի սան, հաճախել է շվիի դասերի, մասնակցել Վայքում կազմակերպված բոլոր միջոցառումներին։ 15-16 տարեկանում Հարութը ջոկատավար է եղել ճամբարում։ Ակտիվ կյանքը չի խանգարել Հարութին լավ սովորել դպրոցում, ունենալ սովորելու ձգտում․ մասնակցել է տարբեր օլիմպիադաների, սեմինար-քննարկումների, «Հայ ասպետ» նախագծին, ունի շատ պատվոգրեր ու հավաստագրեր։

Հարութը սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կառավարման ֆակուլտետում։

«Համալսարանում Ուսանողական խորհրդի անդամ էր, իրեն «КВН-ի Հարութ» կամ «Մարքեթինգի Հարութ» էին անվանում։ Անգամ համալսարանում այս կարճ ամիսների ընթացքում հասցրել էր ձեռք բերել դասախոսների և ուսանողների սերն ու հարգանքը։ Շատ շուտ էր մտերմանում, հումորի մեծ զգացում ուներ, իր ուրախ տրամադրությամբ վարակում էր բոլորին։ Խնջույքներին սիրում էր պարել, ուրախանալ ու ուրախացնել բոլորին։ Ամեն առիթի ուշադիր էր Հարութս, տոներին, ծնունդներին զանգում էր, շնորհավորում, նվերներ ուղարկում՝ անգամ բանակից։ Սիրում էր լինել տարբերվող»,- պատմում է Տաթևը։

Կյանքով լեցուն Հարութը տաղանդավոր էր ամեն հարցում․ ուներ դերասանական շնորհ, բացի այդ` ստեղծագործում էր։ Անավարտ գիրք ունի գրած․․․ նաև բանաստեղծություններ էր գրում, վերջինը եղել է բանակ զորակոչվելուց 4 օր առաջ։

«Չէր սիրում տրտնջալ, երբեք չի բողոքել, անգամ, պատերազմից։ Միշտ ուրախ էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, շուտով պատերազմը կավարտվի ու կգամ։ Շատ Աստվածահավատ էր, Աղոթագիրք ուներ գրպանում, խաչն էլ միշտ պարանոցին էր»,- ընդգծում է Տաթևը։

Հարութը բանակ էր զորակոչվել հունվարի 21֊ին, անմահացավ ուղիղ ինը ամիս հետո՝ հոկտեմբերի 21֊ին։ Հերոսը կարոտով թողեց բոլորին․ ինն ամիս չէին տեսել իրենց լուսավոր Հարութին․ «Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ է վերջանալու այս ամենը, որ մեր զինվորը տուն գա, բայց... անսահման էինք կարոտել բոլորս մեր Հերոսին, բայց չհասցրինք տեսնել»։

Հարութը մարտում միակ զոհված հերոսը չէ, բայց հարազատները կորցրին իրենց Յուրահատուկին ու Ամենաթանկին։

Ուզում եմ ես խոսել քեզ հետ,

Ես, որ երկար սպասել եմ քեզ,

Դու, որ երբեք չես նայել հետ,

Բայց իմացել ես միշտ սիրել…

Սեր չեմ ապրել ես իմ օրում,

Բայց շատ օրեր կան առջևում,

Կսիրեմ էլ ու կսիրվեմ,

Սրտիս վերքը կսպիացնեմ,

Կգտնեմ ես այնպես մեկին,

Որ դարման կլինի սրտիս վերքին,

Կնայեմ ես նրա դեմքին,

Էլ ի՞նչ է պետք սիրող սրտին։

Ո՛չ կգոռամ, կա՛մ բղավեմ,

Աչքերով իմ ես կսիրեմ…

Աշխարհի մեջ կա մի լուռ ձայն

Անվանում են դրան վախճան,

Երբ ուզում ես հաղթել մեկին,

Բայց անզոր ես ու լալագին,

Երբ խնդրում ես դու ժամանակ,

Բայց չունես ձայն առհասարակ,

Երբ ուզում ես գրկել կրկին,

Բայց հուշերն են միայն անգին,

Երբ ուզում ես լացել նորից

Ու հետ բերել անհնարին,

Երբ ուզում ես դառնալ արդար,

Դատավոր ես կնքում կյանքին

Եվ այդ պահին հասկանում ես,

Որ էլ չկա, անցավ, գնաց,

Որ դու կայիր ու էլ չկաս,

Որ հասցրիր անցի՛ր, հաղթի՛ր,

Թե ուշացար` մնաս բարով։

Էլ չի լինի նորց նույն,

Առհասրակ, ոչ մի նույնը

Էլ բան չկա, որ կրկնվի,

Արդեն ուրիշ է աշխարհը հին,

Մենակ դու ես, որ նույն բանն ես

Այդ էլ միայն ֆիզիկապես։ 

Հերոսացած Հարութ Հովհաննիսյանի վերջին բանաստեղծությունը։

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն ՀՀ. ՀայրապետյանԱյս գիշեր Երկրին կհարվածի վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըՈստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Ժողովրդի ընդվզումը հրաշք է, չի՛ կարելի ծնկած ու ստրկացած ապրել, դանակը ոնց որ ոսկորից էլ է անցելՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում«Ամաչում ենք ձեզ համար». ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. ՎարդևանյանՈվ միացավ, միացավ, գնացեք․ Բրյուսիվի ռեկտոր (տեսանյութ)Բայդենը պատրաստ է Թրամփի հետ բանավեճի Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել նույնիսկ 2018-ի ապրիլին և 2021-ի հունիսյան հանրահավաքին. ՇարմազանովԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԴավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներԲագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար ՂազարյանԵս կայացրել եմ իմ որոշումը, միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ ԹամամյանԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինՎարչապետ դառնալու ոչ հավակնություն ունեմ, ոչ ցանկություն, չեմ էլ կարծում, որ դա ճիշտ է (տեսանյութ)Ուսանողները պատուհաններից ողջունում են Սրբազանի երթը, վերջինս կոչ է անում միանալ (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ)Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ ԴանիելյանՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովՈւսանողնե'ր ջան, ոչնչից մի վախեցե'ք, այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի, դուք հայրենատեր եք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ)Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինԲլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկելԲրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ)ԵՊՀ-ի Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներինԻսրայելը հարվածել է Ռաֆահին. կան զոհերՍա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացիԲագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ)Փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ)Երեկ սկիզբն էր ամեն ինչի, ոչ թե վերջը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ես վստահում եմ Սրբազանի գլխավորած շարժմանը. էսքան մարդ չի կարող «ռուսի ագենտ» լինել. քաղաքացիԼավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք, սա խաղաղ, հաշտության պայքար է, ժողովու'րդ ջան. Սրբազան (տեսանյութ)Պուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակել «Փաշինյա´ն,հեռացի´ր». բողոքի ակցիաներ մայրաքաղաքումԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Երեկ ՔՊ-ից որոշ մարդիկ կապվել են մեզ հետ. անուններ հիմա չտամ. Պետրոսյան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Սրբազանի աջակիցները Հանրապետության հրապարակում ենԱրարատի մարզից Երևանի մուտքը փակ է, քաղաքացիները միացել են Սրբազանի շարժմանը (տեսանյութ)Մայիսի 10-ի աստղագուշակ Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարումՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանը Որոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳործընթացը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)
Ամենադիտված