ԵԱՀԿ-ում ողջունել են ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը
Արտաքին ՔաղաքականԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, գրում է ՏԱՍՍ-ը։
«ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների դադարեցումը։ Խաղաղության հասնելու համար միջազգային միջնորդությունը պետք է նպաստի, որպեսզի ցանկացած համաձայնեցված որոշում լինի կայուն և հումանիտար սկզբունքների հետ համատեղելի»,- ասված է ԵԱՀԿ նախագահի հաղորդագրության մեջ: