ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան 

«Փաստ». Դիվանագիտական աշխատանքի ահռելի դաշտ է բացվել

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում է այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնագրով հայկական կողմին ստորացուցիչ պայմաններ պարտադրվեցին։ Այս համաձայնության իրականացումը ոչ միայն շատ ծանր վիճակի մեջ է դնում հայկական կողմին, այլև նպաստավոր իրավիճակ է ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շատ հեռուն գնացող պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Սակայն ի նկատի ունենանք, որ հրադադարի մասին այս հայտարարությունը իր անորոշություններով հանդերձ, հեռու է Արցախյան հակամարտության վերջնական կարգավորում լինելուց։

Սրա մասին, ի դեպ, խոստովանում է նաև այս խայտառակությունը Հայաստանի «վզին փաթաթած» Նիկոլ Փաշինյանը: Մյուս կողմից էլ այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից դուրս է, սակայն հիմնախնդրի կարգավորմանը հասնելու միջազգային մանդատը տրված է հենց համանախագահության ինստիտուտին։ Ուստի հայկական կողմի համար բազմաթիվ անելիքներ կան, որպեսզի հրադադարի մասին փաստաթուղթը տեղափոխվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ։ Կարևոր խնդիր է, որ Ռուսաստանի հետ միասին ԱՄՆ-ը և Ֆրանսիան ևս ակտիվորեն ներգրավվեն հակամարտության կարգավորման գործընթացում։ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ակտիվությունը թույլ կտա որոշակի փոփոխություններ մտցնել մեզ համար շատ ծանր պայմաններ նախատեսող եռակողմ հայտարարությունում, քանի որ այս երկրները կարող են լրացուցիչ լծակներ կիրառել թուրքադրբեջանական տանդեմի ախորժակը զսպելու ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ Թուրքիային հաջողվեց շատ արագ ներթափանցել Հարավային Կովկաս և ակտիվ մասնակցություն ունենալ Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացներում։

Ճիշտ է՝ Թուրքիային չհաջողվեց անմիջական մասնակից դառնալ եռակողմ համաձայնությանը և հասնել իր խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում, սակայն Անկարային հաջողվում է ամրապնդել իր ներկայությունն Ադրբեջանում։ Իսկ Թուրքիայի ազդեցության հզորացումը Հարավային Կովկասում իրենից մեծ վտանգ է ներկայացնում։ Հատկապես անհրաժեշտ է հաշվի առնել, որ Սիրիայից և Լիբիայից բերված ահաբեկիչները ռազմական գործողությունների դադարեցումից հետո ոչ միայն չեն վերադառնում այնտեղ, որտեղից եկել էին, այլև մտադիր են հաստատվել Արցախից վերցված կամ դրանց սահմանակից տարածքներում։ Իսկ այդ դեպքում նրանք կարող են լուրջ ահաբեկչական գործոն դառնալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Ուստի միջնորդների ուշադրությունը պետք է ևս մեկ անգամ հրավիրել Թուրքիայից եկող ահագնացող սպառնալիքի վրա։ Ըստ էության, բանակցային գործընթացում ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը կարողանա պահպանել ներքին կայունությունը և միասնականությունը, որն այս օրերին շատ փխրուն վիճակում է։ Բայց, ինչպես արդեն բոլորն են շեշտում, այս իշխանության պարագայում դա գրեթե անհնար է: Միևնույն ժամանակ, բանակցային գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ պարտության հիմնական քաղաքական պատասխանատուներին պետք է փոխարինեն պրոֆեսիոնալ անձինք, որոնք ավելի անկաշկանդ գործելու հնարավորություն կստանան։

Այս ծայրահեղ իրավիճակում հայկական կողմի շահերից է բխում նաև հայ-ռուսական փոխգործակցության խորացումը։ Հարցն այն է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ունի ամենաշատ լծակները և ազդեցության գործիքները Հարավային Կովկասում ու ի վիճակի է հակակշռել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին։ Պետք է հասնել նրան, որ հայ-ռուսական դաշինքը դառնա տարածաշրջանային ամենակարևոր գործոնը, որը թույլ կտա չեզոքացնել թուրք-ադրբեջանական աճող ազդեցությունը։

Այնպես որ, դիվանագիտական աշխատանքի ահռելի դաշտ է բացվել, պետք է ամեն ջանք ներդնել իրադարձությունների զարգացումը մեր կողմը թեքելու համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՀնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակել
Ամենադիտված