170 զինծառայողի գտնվելու մասին տեղեկությունը հին է. այն հերքվել էր դեռ հոկտեմբերի 20-ին
ՀասարակությունՀամացանցում կրկին շրջանառվում է տեղեկությունը, թե 170 հայ զինծառայողների խումբ է գտնվել։ Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:
Հիշեցնենք, որ այն առաջին անգամ մամուլում էր հայտնվել հոկտեմբերի 20-ին։
Նույն օրը Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով թեմային, հերքեց այն՝ նշելով, որ տարբեր շրջաններից առանձին խմբեր կամ անհատ զինծառայողներ դուրս են եկել, բայց նման մեծ խմբավորման մասին խոսք գնալ չի կարող։