Կիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել 

«Ես ամենից շատն եմ ուզում ապրել, ես հետ եմ գալու». Սուրենը այդպես էլ չկարողացավ տեսնել առաջնեկի լույս աշխարհ գալը

Հասարակություն

Զինվորական Սուրեն Աբրահամյանը, 5 տարի շարունակ իր կյանքը զինվորական ծառայությանը նվիրելով, զոհվեց՝ հանուն հայրենիքի պաշտպանության: Սուրենը միշտ երազել էր աշխատանքի անցնել Ազգային անվտանգության ծառայությունում, իր երազանքը, իհարկե, կատարվեց, ցավոք, այդ ոլորտում նա հասցրեց աշխատել, ընդամենը, 2 ամիս. «Իր աշխատասիրության շնորհիվ Սուրենը տեղափոխվեց ԱԱԾ՝ աշխատանքի: Շատ լավ ծառայող էր, լավ էր կատարում իր աշխատանքը: Ամեն անգամ այդ համազգեստը ինքը մի ուրիշ հպարտությամբ էր կրում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց Սուրեն Աբրահամյանի քույրը՝ Անգելինա Աբրահամյանը:

Ընտանիքում 3 երեխա էին՝ երկու աղջիկ և մեկ տղա, Սուրենը միջնեկն էր. «Բնավորությամբ ինքը բավականին խստապահանջ էր, չէր սիրում շտապել, ամեն ինչ թողնում էր ժամանակի ընթացքի վրա: Ես իր փոքր քույրն եմ ու իմ հանդեպ շատ խիստ էր: Մեր ընտանիքում ամենակարևոր հարցերը առանց իրեն չէին քննարկվում: Շատ բարի էր, ընկերների համար կյանքն էլ կտար, որը արեց»,- մեծ հպարտությամբ նշեց հերոսի քույրը: 

Սուրենը 7 ամիս է, ինչ ամուսնացել էր, շուտով լույս աշխարհ պետք է գա նրա առաջնեկը. «Եղբայրս մեծ անհամբերությամբ էր սպասում իր և զավակի հանդիպմանը»,- հուզված նշեց մեր զրուցակիցը:

Սուրենը շատ էր սիրում կյանքը: Նա մեծ երազանքներ ուներ, 2 տարի առաջ հողատարածք էր գնել և ուզում էր մեծ տուն կառուցել. «Ազատ ժամանակ հաճախ էր գնում այդ տարածք՝ աշխատելու: Տան շինարարությունը Սուրենը ցանկանում էր միայնակ անել, կամաց-կամաց քարը քարի վրա էր դնում, ավաղ, դա էլ մնաց կիսատ»,- ընդգծեց Անգելինան:

Պատերազմական օրերին Սուրենը հաճախ էր ասում, որ ամեն ինչ հանուն հայրենիքի, հանուն հայ ազգի են անում, ծառայում եմ հայոց բանակին: Ասում էր, որ հանուն հայրենիքի պատրաստ է կյանքը տալ, ինչն էլ արեց. «Մինչև վերջին պահը շատ հաղթական տրամադրություն էր իր մոտ: Երբ հեռախոսազրույց էինք ունենում, ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք, հետ եմ գալու ձեզ ու իմ ճուտին հասնեմ: Ասում էր, որ շատ էր ուզում բոլորիս տեսնել: Ինձ հետ խոսելիս էլ՝ ասաց՝ քո՛ւրս, քիչ մնաց, համբերի, 10 օրից կամ ես եմ գալիս, կամ դուք եք գալիս»,- վերհիշում է Անգելինան:

Սուրենը չափից դուրս նվիրված էր իր ընկերներին, երբ նոյեմբերի 1-ին նա կանտուզիա է ստանում, իրեն թույլատրում են 5 օրով վերադառնալ տուն, բայց նոյեմբերի 2-ին նորից մեկնում է առաջնագիծ՝ ընկերների կողքին. «Պապան ու ընկերները խնդրեցին, որ չգնա, դեռ 5 օր կա, ասաց չէ, ընկերներս էնտեղ են, պետք է գնամ, նրանց հետ լինեմ: Գնաց ու ամսի 3-ին զոհվեց՝ հանուն հայրենիքի»,- ցավով ասաց հերոսի քույրը:

Տանեցիները վերջին անգամ Սուրենի հետ խոսել են դեպքից կես ժամ առաջ, որի ընթացքում Սուրենը արել է ամեն ինչ, որ մայրը չանհանգստանա իր համար.

«Մամային հարցրեց՝ մա՛մ, խոզի միս ունենք, ո՞նց տապակենք, բայց ձեթ չունենք, մաման էլ լուրջ ընդունելով եղբորս ասածը՝ մտածում է, թե ինչ լավ է, ուրեմ տղաս ապահով տեղում է»,- պատմեց Անգելինան, նշելով՝ խոզի միս ասելով եղբայրը նկատի է ունեցել 400 հոգանոց թշնամու ուժերը, որոնց նրանք ոչնչացրել էին:

Մայրիկին հանգստացնելուց հետո Սուրենը հաղորդագրություն է ուղարկում նաև կնոջը, որում ասվում է.  «Ես ամենից շատն եմ ուզում ապրել, ամեն ինչ լավ է լինելու, ես հետ եմ գալու»,- պատմեց հերոսի քույրը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)
Ամենադիտված