Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ 

«Մամ աղոթում եմ՝ ձեռքերիս ոչինչ չլինի, որ գամ, կարողանամ նվագեմ»

Հասարակություն
2001 թվականի հուլիսի 4-ին Երևանում ծնվեց Աշոտ Սարդարյանը և, ընդամենը, 19 տարեկանում զոհեց իր կյանքը՝ հանուն հայրենիքի պաշտպանության:
Աշոտը դժվար ծնվեց, բայց մահից փրկվեց և մայրը պատերազմի օրերին հույս էր փայփայում, որ եթե որդին մեկ անգամ մահին հաղթել է, այս անգամ էլ կհաղթի. «Համեստ ու հանգիստ անձնավորություն էր։ Երբեք իրեն չէր ցուցադրում ու միշտ զիջող էր։ Բայցև համառ էր իր նպատակների մեջ։ Ավելի շատ ինքնազոհ բնույթ ուներ: Աշոտս մեր ընկերն էր: Ամեն ինչ անում էր, որ մեզ ուրախացներ, մեր թև ու թիկունքն էր Աշոտը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց հերոսի մայրը՝ Հասմիկ Սարդարյանը:
 
Աշոտը դաշնակահար էր, շատ էր սիրում նվագել։ Նա իր արվեստի աշխարհն ուներ։ Փորագրում էր շատ գեղեցիկ. « Տղաս լռակյաց էր, քչախոս։ Երբեք ոչ ոքի չէր մերժում օգնության հարցում։ Տանից դուրս գալ այդքան էլ չէր սիրում, ինքնամփոփ էր։ Աշոտիս ձեռքով արված աշխատանքները հուշ մնացին մեզ»,- ցավով նշեց Հասմիկ Սարդարյանը:
 
Աշոտի մեջ սերը դեպի հայրենիք և հայրենասիրություն սերմանել է իր հայրը՝ Հարություն Սարդարյանը, որը 1993-1994 թվականներին ևս մասնակցել էր պատերազմին. « Ամուսինս միշտ ոգևորում էր Աշոտին, Աշոտն էլ սիրով գնաց բանակ, ավելի մեծ հետաքրքրվածությամբ։ Ասում էր՝ ամեն մեկը մի բան է պատմում բանակից, բայց ես պիտի իմ աչքով տեսնեմ»,- ասաց տիկին Հասմիկը։
 
Մեծ հետաքրքրասիրությունն ու հայրենիքի սերը սրտում Աշոտը 2020 թվականի հունվարի 19-ին ծառայության անցավ Մատաղիսում։ «Նույնիսկ պատերազմի ժամանակ, տանեցիներին քաջալերում էր՝ ասելով՝ հեսա կպրծնի կգամ։ Ու դա ասում էր այն ժամանակ, երբ ես հեռախոսի հակառակ կողմից լսում էի հրթիռների պայթյունի ձայները»,- վերհիշում է մայրը։
 
Ըստ նրա մայրիկի՝ Աշոտի մոտ ծառայության ընթացքում ամեն ինչ լավ էր, պարզապես, անչափ շատ էր ուզում արձակուրդ գալ, շա՜տ էր կարոտել։
Թեժ գոտիներում թշնամու դեմ մարտնչելով՝ Աշոտը վիրավորվում է և տեղափոխվում հոսպիտալ: Չնայած նրա վիրավոր լինելուն, ինչպես նշում է հերոսի մայրը, Աշոտին միայն մեկ միտք էր անհանգստացնում. «Տղաս զանգահարեց ինձ ու ասաց՝ մա՛մ, աչքերս բացել եմ ու առաջինը ձեռքերիս եմ նայել, հո չեն վնասվել։ Միշտ աղոթում էի, որ հանկարծ ձեռքերիս բան չլինի, որ գամ նվագեմ» ,- վերհիշեց տիկին Հասմիկը։
 
Երբ Աշոտը վիրավոր հոսպիտալում էր, տեղեկանում է՝ մորաքրոջ տղայից՝ Դանիելից լուր չկար։ Եվ նա, լինելով վիրավոր, նորից բարձրանում է դիրքեր՝ եղբորը փնտրելու. «Ինձ հետ զրույցում Աշոտս ասաց՝ պիտի գնամ, գտնեմ ախպորս: Եվ միայն զոհվելուց հետո գտան իրար՝ Եռաբլուրում»,- ցավով նշեց Աշոտի մայրը։
 
Որդու հետ մայրը վերջին անգամ խոսել է նոյեմբերի 3-ին: Տղան ուրախ ձայնով էր խոսել մայրիկի հետ. «Ինձ ասաց՝ մա՛մ ջան, կարծես թե վերջը մոտ է, հենց վերջանա պատերազմը, հաստատ արձակուրդ կգամ, շա՜տ եմ կարոտել»,- ընդգծեց տիկին Հասմիկը։
 
Հերոսը հոկտեմբերի 4-ին ընկել էր շրջափակման մեջ, նրանք հետ նահանջի հրաման են ստանում, բայց Աշոտը վիրավոր էր և տղաներին ասում է, որ իրեն թողնեն, գնան. «Ասել է՝ տղե՛րք, ես էլ չեմ կարողանում վազել, ես կպահեմ, դուք գնացեք, մենակ մորս կասեք կներես…»,- մեծ ցավով նշեց Աշոտի մայրը՝ հավելելով. «Փամփուշտները վերջացնելուց հետո վերցրել է նռնակները ու սպասել թշնամու զորքի մոտենալուն։ Բայց մինչ այդ, հրթիռային արկ է պայթել իր ու թշնամու միջև։ Ընկերները մոտեցել են Աշոտին և ձեռքերի միջից հանել են նռնակները»,- եզրափակեց Աշոտի մայրը։
 
Զվարթ Պետրոսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)
Ամենադիտված