Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Մա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղ Միջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ) Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ) Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները 

Չարեքտարցիները այրել են տները, բայց հնարավոր է՝ գյուղը մնա Արցախին (տեսանյութ)

Հասարակություն

Օրերս ՀՀ կառավարությունը հրապարակել էր Արցախի այն 121 բնակավայրերի անունները, որոնք անցել են կամ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ համաձայն ռազմական գործողությունների դադարեցման մասին ստորագրված հայտարարության:

Այդ 121 բնակավայրերի մեջ էր գտնվում նաև Չարեքտար գյուղը, որը մինչև այսօր վիճելի է՝ հանձնվել է Ադրբեջանին, թե՞ ոչ: Երեկվանից համացանցում բուռն շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ Չարեքտարի բնակիչները այրել են իրենց տները, պատրաստվել են տեղահանման, սակայն հետո պարզվել է, որ այդ գյուղը չի հանձնվելու Ադրբեջանին:

Այս տեղեկությունը պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Չարեքտար գյուղի բնակիչ Ռուզաննա Ազարյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղը երեկվանից արդեն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ. «Երեկ արդեն ճանապարհները փակվեցին, ու ամուսինս մնաց այդ գյուղում, ինքը չկարողացավ դուրս գալ գյուղից: Անգամ անձնագիրը իր մոտ չի, որ գոնե կարողանա Լաչինի միջանցքով գալ: Քիչ առաջ էլ խոսեցի նրա հետ, խնդրեց, որ գումար ուղարկեմ՝ կարողանա մեքենա գտնել գալու համար»,- ասաց Ռուզաննան:

Նա նաև նշեց, որ ամբողջ գյուղը դատարկված է, այնտեղ բացի իր ամուսնուց, մնացել է նաև սկեսրայրը. «Մինչև վերջին պահն էլ այնտեղ եղել են բնակիչներ, մեր տներում մեր զինվորներին ենք ընդունել, իրենք են եկել մեր գյուղը հսկել: Բնակիչները, սակայն, գյուղը լքել են վերջին 2 օրերին»,- ասաց Չարեքտարի բնակիչը:

Վերջինիս մեզ հետ զրույցում հաստատեց, որ գյուղացիները այրել են ոչ միայն իրենց տները, այլև դպրոցները. «Կան տներ, որ չեն այրել, գրանատ են գցել ու պայթեցրել տունը: Հին դպրոցն են այրել, նոր դպրոցի տանիքն են հանել: Գյուղում 55 ընտանիք է եղել, և ընդամենը 5 տուն է մնացել, որ չի պայթեցվել կամ այրվել»,- ընդգծեց Ռուզաննան:

Որքան էլ, Չարեքտարի բնակրը պնդեց, որ գյուղը անցել է Ադրբեջանին, մեզ հետ զրույցում այլ էր Չարեքտարի գյուղապետ Կամո Ցականյանի կարծիքը. «Սկզբում, երբ իմացանք, որ Քարվաճառը պետք է հանձնվի Ադրբեջանին, համոզված էինք, որ Չարեքտարը ևս հանձնվելու է, ո՞վ կիմանար, որ այսպես կլինի: Չարեքտարը Ադրբեջանին չի հանձնվել, քանի որ, ինչպես հետո պարզվեց, նախկինում այն եղել է Մարտակերտի շրջանում»,- պարզաբանեց գյուղապետը:

Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչու էր երեկվանից գյուղ տանող ճանապարհը փակվել, պատասխանեց, որ պատճառը չգիտի, բայց հիմա այն բաց է, և ինքը գնում է Չարեքտար. «Որքան էլ, որ ցանկանում եմ՝ այն վերաբնակեցվի, միևնույն է այն կարծիքին եմ, որ Չարեքտարը այսուհետ կսկսի ծառայել որպես ՀՀ զինված ուժերի տեղակայման վայր»,- եզրափակեց Կամո Ցականյանը:

Ի՞նչ է ստացվում, որ պաշտոնական հայտարարության մեջ Չարեքտարը ներառված է այն գյուղերի շարքում , որոնք հանձնվելու են Ադրբեջանին, գյուղապետը նշում է, որ գյուղը մնալու է մեր կազմում, իսկ դրան զուգահեռ գյուղացիները շարունակում են այրել իրենց տները՝ ադրբեջանցիներին չթողնելու նպատակով: Հասկանալու համար՝ ինչ ճակատագիր է սպասվում գյուղին, ժամեր շարունակ փորձեցինք  կապ հաստատել Մանե Գևորգյանի և Վահրամ Պողոսյանի հետ, սակայն՝ ապարդյուն: Մնում է հասկանալ՝ ով պետք է ի պաշտոնե իրազեկեր գյուղացիներին և ուղղորդեր իրենց գործողություններում:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)
Ամենադիտված