Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Զորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են․ ՊՆ (տեսանյութ) «Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններին Փաշինյանը պատասխան պտի տա մեր երեխեքի սպանության համար, դու ի՞նչ գիտեիր՝ վառվել են, թե սպանվել (տեսանյութ) Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան Մայիսի 1-ի աստղագուշակ «Հրդեհից 1 ամիս առաջ տեռորիստ էին բռնել Ազատ գյուղում». կացարանի հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեքենան կոտրելով արագաչափը գլխիվայր շուռ է եկել Մյասնիկյան պողոտայում. տեղի է ունեցել վրաերթ. կա 4 տուժած (տեսանյութ) 

ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են. ՄԻՊ

Հասարակություն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .

«Իմ դիրքորոշումը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից ԲՈՒՀ-ի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ:

ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթն ունի՝ 1) բովանդակային անընդունելի լուծումներ, 2) մշակման եւ քննարկման ընթացակարգային խնդիրներ:

Չնայած հանրային կարեւորությանը՝ այդ օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի, նիստի օրակարգում ընդգրկվել է՝ որպես չզեկուցվող հարց եւ ընդունվել է առանց քննարկման:

Ներկայացնում եմ իմ մի շարք հիմնական դիտողությունները «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ հաշվի առնելով Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքի պահանջները՝

1. Նախագծում ամրագրված է, որ նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձեւով վերակազմակերպվող բուհում (գիտական կազմակերպությունում) մինչեւ կառավարման խորհրդի ձեւավորումը համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտորի (տնօրենի) պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

Սա նշանակում է, որ նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին վերապահում է միանձնյա իրավասություն նշանակելու բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այս լուծումը խիստ մտահոգիչ է առաջին հերթին հենց բուհերի ինքնակառավարման իրավունքի, ակադեմիական եւ հետազոտությունների ազատության երաշխավորման տեսանկյունից:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին նման իրավասություն վերապահելն անթույլատրելի ու այն էլ կոպիտ միջամտություն է բուհի կամ գիտական կազմակերպության ինքնակառավարման սահմանադրական իրավունքին, քանի որ այդպիսով ամրագրվում է գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ուղիղ ազդեցությունը դրանց ինստիտուցիոնալ կառավարման համակարգի մեջ:

4. Բուհական ինքնավարությունը ընկած է կրթության իրավունքի հիմքում ու թե՛ կազմակերպական, թե՛ ակադեմիական եւ թե՛ ռեսուրսների կառավարման հարցերով առավել խոցելի է դարձնում նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասի լուծումը.

«Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ն առաջին անգամ վերակազմավորման, բաժանման կամ միաձուլման ձեւով վերակազմակերպվող բուհերում եւ գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտոր (տնօրեն) հինգ տարուց ոչ ավելի ժամկետով: Սույն մասով նախատեսված կարգով նշանակվող ռեկտորի (տնօրենի) նկատմամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները չեն կիրառվում:»: Ընդ որում, այս կանոնը ներկայացված է՝ իբրեւ նախագծի անցումային դրույթ:

ԿԳՄՍ նախարարին բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն նշանակելու իրավասությունը հակասում է կրթության իրավունքի երաշխավորման իրավաչափ նպատակի էությանը:

Անթույլատրելի է նաեւ նման պահանջը ներկայացնելը՝ որպես անցումային դրույթ ու այն էլ այն մասին, որ ԿԳՄՍ նախարարի կողմից նշանակվող ռեկտորը կամ տնօրենը կարող է պաշտոնավարել ողջ հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ ստացվում է, որ անցումային դրույթի ուժով նախարարը կարող է որեւէ անձի նշանակել պաշտոնավարության այն նույն ամբողջական ժամանակահատվածով, որ կարող էր անել սովորական պայմաններում:

Այս անթույլատրելի մոտեցումն առավել խորացնում է նախագծի այն կանոնը, որ, փաստորեն, գործադիր իշխանության մարմնի ղեկավարին, այսինքն՝ նախարարին իրավունք է վերապահվում միանձնյա որոշմամբ նշանակել ռեկտոր կամ տնօրեն՝ անտեսելով այդ պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուներին առաջադրվող պահանջները:

5. Նախագծի այս կարգավորումները հակասում են նաեւ Եվրոպական համալսարանների մեծ խարտիային, Բարձրագույն կրթության որակի ապահովման Եվրոպական ասոցիացիային (ENQA), Համաշխարհային բանկի Հայաստանի վերաբերյալ զեկույցին եւ միջազգային այլ պահանջների:

6. Նախագիծը պարունակում է նաեւ բուհական ինքնավարության համար խոցելի այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են բուհի կառավարման խորհրդի կազմի համամասնությանը:

7. Այսպիսով, նախագծի կարգավորումներն ուղղակիորեն վտանգում են ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքն ու հակասում են այդ իրավունքի հիմքում ընկած բուհերի ինքնակառավարման իրավունքին, ակադեմիական եւ հետազոտությունների ազատությանը:

8. Նախագծի լուծումները չեն արտացոլում նաեւ կրթության եւ գիտության ոլորտի, բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների հրապարակային, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին նրանց առանձին ներկայացրած մտահոգությունները: Խոսքը վերաբերում է նաեւ նախագծերը հապճեպ հավանության արժանացնելուն եւ բարձրաձայնված խնդիրները ԿԳՄՍ նախարարության կողմից անտեսելուն:

Ընդ որում, ինչպես երեւում է Երեւանի պետական համալսարանի դեկանների դեկտեմբերի 4-ի հայտարարությունից, խոսքը վերաբերում է բազմաթիվ ու այն էլ էական դիտողությունների, որոնք առնչվում են Հայաստանում կրթության եւ գիտության զարգացմանը:

ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են:

9. Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ներկայացված եւ Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած նախագծերի տարբերակները նույնպես սկզբունքորեն տարբերվում են: Դրանք լիարժեք չեն արտացոլում մեր դիտարկումները:

10. Ստեղծված պայմաններում Կառավարությունը ու առաջին հերթին ԿԳՄՍ նախարարը պարտավոր են ներկայացնել հիմնավոր պարզաբանումներ, թե ինչով է պայմանավորված նախագծերի այս փաթեթի ընդունման հարցում նման չպատճառաբանված շտապողականությունը հանրային կարեւորության այս հարցի վերաբերյալ՝ որպես չզեկուցվող հարց Կառավարության նիստի օրակարգում այն ներառելով ու նիստում դա որեւէ քննարկման չարժանացնելով: Եվ դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ երկրում շարունակում է գործել ռազմական դրությունը, պատերազմի հետեւանքով առաջ են եկել հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական ու հումանիտար բազմաթիվ խնդիրներ:

11. Ուստի, հայտնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային մտահոգությունը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթի նման բովանդակությամբ ընդունման եւ ընթացակարգային հապճեպության նման վերաբերմունքի առնչությամբ:

12. Հետեւաբար, եթե Ազգային ժողովի կողմից նախագիծն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունվի, ապա դիտարկելու եմ Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ առաջնահերթ հենց կրթության իրավունքը երաշխավորող Հայաստանի Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասության հիմքով:

Ավելին, կդիտարկեմ նաեւ դիմումի հետ միասին վիճարկվող դրույթների գործողությունը կասեցնելու միջնորդություն Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը ՔՊ-ն խոսում է բռնության անթույլատրելիության մասին, իսկ երեկ ոստիկանները քաշքշում էին լրագրողինՀայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Զորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են․ ՊՆ (տեսանյութ) «Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՍաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՓաշինյանը պատասխան պտի տա մեր երեխեքի սպանության համար, դու ի՞նչ գիտեիր՝ վառվել են, թե սպանվել (տեսանյութ)Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր (տեսանյութ)Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն ՄելիքյանՓաշինյանը որ հրաժարական տա, նոր էս գործը կբացվի. պատասխան պիտի տա երեխեքին սպանելու համար (տեսանյութ)Կառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Մայիսի 1-ի աստղագուշակ«Հրդեհից 1 ամիս առաջ տեռորիստ էին բռնել Ազատ գյուղում». կացարանի հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼՊապիկյան, այ տականք, 15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, սկի թուրքը չի կարում էդքան հայ սպանել (տեսանյութ)Մեքենան կոտրելով արագաչափը գլխիվայր շուռ է եկել Մյասնիկյան պողոտայում. տեղի է ունեցել վրաերթ. կա 4 տուժած (տեսանյութ)Աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ. ՄԻՊՄեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է․ նախագահՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչԵրևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԱրմավիրում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել էՄայիսի 1. Օրվա խորհուրդՈւՂԻՂ. Ազատի զորամասի զոհերի հարազատները հանրապետության հրապարակում են. բողոքի ակցիաԿադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո. «Հրապարակ»Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Փաշինյան«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախությանԿամուրջն անցնում է Ադրբեջանին. Փաշինյանն անվտանգության երաշխիք չտվեց. հանդիպման մասնակից կիրանցեցի (տեսանյութ)«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելելԲլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Պետդեպ Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)Բագրատ Սրբազանին վարկաբեկող ոչ մի իրական հանգամանք կամ փաստ գոյություն չունի․ Վարդան ՈսկանյանՈւկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն Վարձկանների ոհմակը հարձակվել է ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ Եկեղեցու վրա․ Լիլիթ ԳալստյանԹբիլիսիում հատուկ ջոկատայիններն սկսել են ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվելԱդրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ ՇվաբեՌուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցություններ տեղի կունենանԷդ Ալիև շանորդին թող իմանա, որ հայը չի հանձնվելու, մինչև վերջ կանգնելու ենք․ բնակիչ (տեսանյութ) Կիրանցին պայքարում է, որ մեր հայրենիքը չդառնա Ադրբեջան. բնակիչ (տեսանյութ) Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը. ՀԺՄ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի«Կրեմլի շպիոնները դավեր են նյութում»․ Անահիտ Սարդարյանի և Նարեկ Մարգարյանի հումորային հոլովակը (տեսանյութ)Գագիկ Խաչատրյանը զրկված է պատշաճ բուժօգնություն ստանալուց, ստացվում է՝ ՄԻԵԴ որոշումը չի կատարվում․ փաստաբան Քիմ Քարդաշյանին քննադատել են առանց կրծկալի ներկայանալու համար (լուսանկար)
Ամենադիտված