Բունդեսլիգայում հարձակվողը «հումորային» գոլ խփեց ու պատժվեց
ՍպորտԳերմանիայի Բունդեսլիգայի տասներորդ տուրի «Շտուտգարտ» - «Վերդեր» հանդիպումը կհիշվի առաջին հարձակվող Սիլա Վամանգիտուկուի խփած եզակի գոլով: «Շտուտգարտի» հարձակվողը, օգտվելով դարպասապահի մրցակիցների սխալից, հայտնվեց դատարկ դարպասի հետ դեմ առ դեմ: Վամանգիտուկուն որոշեց օգտվել պահից և գնդակը ոտքերով դանդաղ հրեց դեպի դարպասային գիծը, ապա հարվաեց նրան դեպի ցանցը: Այս պահվածքը դուր չեկավ Բրեմենի «Վերդերի» խաղացողներին: ԾԵծկռտուք տեղի չունեցավ, բայց հանդիպման մրցավարը որոշեց դեղին քարտ ցույց տալ Վամանգիտուկուին սադրանքի համար: Կիրակի օրը Բրեմենում կայացած հանդիպումն ավարտվեց 2: 1 հաշվով՝ հօգուտ «Շտուտգարտի»: