Սեմակը հայտնել է, թե ինչպես է ընտրելու կազմը «Բորուսիայի» հետ խաղի համար
ՍպորտՍանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը ասել է, որ Չեմպիոնների լիգայի Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղի համար ընտրելու է կազմը՝ ելնելով ակումբի խաղացողների ֆիզիկական վիճակից: Դեկտեմբերի 8-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում «Զենիթը» սեփական հարկի տակ կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Այն վաղաժամ կորցրեց եվրագավաթների խաղարկությունը շարունակելու հնարավորությունը: «Ոչ միայն երիտասարդ խաղացողների, այլ բոլոր խաղացողների համար չափորոշիչները նույնն են՝ նրանց մարզավիճակը: Մենք կվերլուծենք, թե ով է պետք հանգստանա, ով պետք է, ընդհակառակը, աշխատի, որպեսզի ավելի լավ պատրաստվենք: Պատճառների համադրությամբ կսահմանենք մեկնարկային կազմը, որը խաղադաշտ դուրս կգա վաղը», - լրագրողներին ասել է Սեմակը: