Դավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար Ղազարյան ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ Դանիելյան Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. Շարմազանով Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ) Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարին Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ) Սա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացի Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ) 

Պարո՛ն Փաշինյան, Դուք դարձել եք պարտության և կապիտուլյացիայի խորհրդանիշ. Արտակ Թովմասյան

Բլոգոսֆերա

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը գրել է.

«Պարո՛ն Փաշինյան, դեռ մեկ ամիս առաջ, Ձեր կողմից, այսպես կոչված, կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց հետո, հանդես եկա Ձեր հրաժարականի պահանջով։ Խորը զարմանքով պետք է արձանագրել, որ Դուք, անձնական շահը և իշխանությունը պահպանելու ձգտումը վեր դասելով ազգային ու պետական շահից, շարունակեցիք համառ պայքարը իշխանությունը պահպանելու համար նույնիսկ այն դեպքում, երբ ձեր հրաժարականի պահանջով հանդես եկան Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ՀՀ նախագահը, տասնյակ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մտավորականներ, համայնքների ղեկավարներ և ավագանիներ, Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը և բազմաթիվ գիտական կենտրոններ, ծանրակշիռ հասարակական գործիչներ և գործարարներ սփյուռքից, և, ըստ էության, հայության գերակշիռ մեծամասնությունը:
 
Ձեր իշխանավարության յուրաքանչյուր օրը ևս մեկ պարտության օր է հայ ժողովրդի համար, որովհետև երկրում կատարյալ քաոս և անիշխանություն է։ Աշխարհաքաղաքական որևէ կարևոր կենտրոնում Ձեզ լուրջ չեն վերաբերվում։ Դուք պետք է հեռանաք, որովհետև ամբողջովին տապալել եք իշխանության գործառույթները և ի զորու չեք իրականացնելու Սահմանադրությամբ Ձեզ վերապահված լիազորությունները: Այս պատերազմը ձեր ապաշնորհ արտաքին քաղաքականության, բանակցությունները սեփական կետից սկսելու, «Արցախը Հայաստան է և վերջ» ու նմանատիպ պոպուլիստական ձևակերպումների և դիվանագիտության մասին տարրական պատկերացումների բացակայության արդյունք է։
 
ա) Դուք մինչ օրս որևէ լուծում չեք կարողացել գտնել ռազմագերիների, անհայտ կորածների և մեր զոհված հայորդիների մասունքների հետվերադարձի հարցերով: Տեսնելով ձեր անզորությունը՝ հայ ժողովուրդը այս հարցերի լուծման հույսերը կապում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ուղիղ դիմում է նրան՝ խնդրելով իր միջամտությունը։
 
բ) Ամեն օր սահմանների ճշտման և քարտեզագրման պատրվակով ադրբեջանցիները մտնում են մեր գյուղերը և նորանոր տարածքներ են զավթում, ՏԻՄ-երն ու կամավորական խմբերն են փորձում ինքնուրույն լուծումներ գտնել` բանակցելով թշնամու հետ։
 
գ) ՀՀ պետական բյուջեի կատարողականները տապալված են։ Դուք այլևս ի զորու չեք ապահովելու եկամուտների նորմալ հավաքագրումը։ Շուտով կարող են առաջանալ խնդիրներ թոշակների և աշխատավարձերի վճարումների գործընթացում, ինչի հետևանքը կարող է լինել աղետալի սոցիալական պայթյունը։
 
դ) Այս իրավիճակը մեծամասամբ Ձեր և Ձեր թիմի երկուսուկես տարվա հակառուսական քաղաքականության արդյունքն է: Դուք Ձեր պաշտոնավարման ամբողջ ընթացքում չկարողացաք համոզել, որ Ձեր վերջին տասնամյակների հակառուսական դիրքորոշումները անկեղծորեն փոխվել են, ավելին, արեցիք ամեն ինչ՝ ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները հետևողականորեն խաթարելու համար:
 
Մեզ հարկավոր է կառավարություն՝ մեծամասամբ նոր մարդկանցից բաղկացած, որն ի զորու կլինի գործընկերային և ռազմավարական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ, ում ջանքերով և շնորհիվ, ի դեպ, կանգնեցվեց հենց Ձեր կողմից հրահրված արյունահեղությունը: Վստահ եմ, որ միայն որակապես նոր քաղաքական թիմը կարող է հաստատել փոխադարձ վստահության և պետական շահի վրա հիմնված հարաբերություններ ՌԴ քաղաքական էլիտայի հետ և համատեղ ջանքերով ապահովել Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգությունը և դուրս հանել մեր երկու պետությունները քաղաքական և տնտեսական կոլապսից: Այժմ, ըստ էության, ձևավորված է համազգային կոնսենսուս Ձեր հրաժարականի պահանջի շուրջ, մինչդեռ դուք շարունակում եք ձևացնել, թե չեք նկատում այդ ամենը, և ոչինչ տեղի չի ունենում: Պարոն վարչապետ, ո՞ւր եք տանում մեր երկիրը։ Դեպի հաջորդ կապիտուլիացիա՞։ Չէ՞ որ Ձեր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածը ձախողումների և անկման ժամանակագրություն է: Այս օրերին ամբողջ հանրապետության տարածքում կառավարության և անձամբ վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաներ են տեղի ունենում: Իմ թիմակիցներին և կողմնակիցներին կոչ եմ անում դուրս գալ փողոց և օրենքով չարգելված բոլոր ձևերով արտահայտել իրենց քաղաքացիական կամքն ու երկրում նոր, հմուտ և արհեստավարժ իշխանություն ձևավորելու վճռականությունը: Ուժային կառույցների աշխատակիցներին կոչ եմ անում բացառել ճնշումները և հալածանքները վարչապետի հրաժարականը պահանջող անձանց նկատմամբ։ Տղանե՛ր, այդ մարդիկ պայքարում են նաև ձեր և ձեր երեխաների ապագայի համար, և համոզված եմ, որ գալու է այն օրը, որ դուք էլ եք միանալու այդ պայքարին։
 
Վերջին հարյուրամյակի ընթացքում հայ ժողովուրդը երբեք այսքան հուսալքված և կոտրված չի եղել, և միայն Ձեր հեռացումը լուսավոր ապագայի հեռանկարներ կբացի հայության համար: Ձեզ մնացել է մեկ բան՝ հրաժարական տալ՝ թույլ տալով, որ ձևավորվի պետական և ազգային արժեքներ կրող նոր իշխանություն, որն ի զորու կլինի համախմբել հայ ժողովրդին և սպասարկել նրա կենսական շահերը: Ձեր հրաժարականից հետո կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ և ժողովուրդը մեզ հետ միասին կորոշի, թե ում է վստահում պետության կառավարման ղեկը առաջիկա տարիների համար։ Պարո՛ն Փաշինյան, Դուք դարձել եք պարտության և կապիտուլյացիայի խորհրդանիշ։ Հայ ժողովուրդը չի կարող և չի հանդուրժելու պետության այդպիսի ղեկավարի։ Սա պայքար է ոչ թե իշխանության, այլև մեր ժողովրդի արժանապատիվ գոյության և զարգացման համար։ Հուսով եմ՝ Դուք Ձեր մեջ ուժ և ողջամտություն կգտնեք՝ այլևս չպայքարելու սեփական ժողովրդի դեմ և, հրաժարական տալով, հնարավորություն կտաք փրկելու Հայաստանի Հանրապետությունը հետագա կործանարար զարգացումներից»:

РУС ⤵️ Պարո՛ն Փաշինյան, դեռ մեկ ամիս առաջ, Ձեր կողմից, այսպես կոչված, կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց հետո, հանդես եկա...

Опубликовано Artak Tovmasyan Среда, 9 декабря 2020 г.
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել նույնիսկ 2018-ի ապրիլին և 2021-ի հունիսյան հանրահավաքին. ՇարմազանովԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԴավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներԲագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար ՂազարյանԵս կայացրել եմ իմ որոշումը, միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ ԹամամյանԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինՎարչապետ դառնալու ոչ հավակնություն ունեմ, ոչ ցանկություն, չեմ էլ կարծում, որ դա ճիշտ է (տեսանյութ)Ուսանողները պատուհաններից ողջունում են Սրբազանի երթը, վերջինս կոչ է անում միանալ (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ)Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ ԴանիելյանՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովՈւսանողնե'ր ջան, ոչնչից մի վախեցե'ք, այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի, դուք հայրենատեր եք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ)Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինԲլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկելԲրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ)ԵՊՀ-ի Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներինԻսրայելը հարվածել է Ռաֆահին. կան զոհերՍա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացիԲագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ)Փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ)Երեկ սկիզբն էր ամեն ինչի, ոչ թե վերջը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ես վստահում եմ Սրբազանի գլխավորած շարժմանը. էսքան մարդ չի կարող «ռուսի ագենտ» լինել. քաղաքացիԼավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք, սա խաղաղ, հաշտության պայքար է, ժողովու'րդ ջան. Սրբազան (տեսանյութ)Պուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակել «Փաշինյա´ն,հեռացի´ր». բողոքի ակցիաներ մայրաքաղաքումԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Երեկ ՔՊ-ից որոշ մարդիկ կապվել են մեզ հետ. անուններ հիմա չտամ. Պետրոսյան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Սրբազանի աջակիցները Հանրապետության հրապարակում ենԱրարատի մարզից Երևանի մուտքը փակ է, քաղաքացիները միացել են Սրբազանի շարժմանը (տեսանյութ)Մայիսի 10-ի աստղագուշակ Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարումՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանը Որոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳործընթացը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՍահմանադրությամբՀիշեք եւ մտավորականի անիմաստ պիտակից հանեք. Հռիփսիմե ԱռաքելյանՕրվա խորհուրդ. Մայիսի 10Հրապարակում ոստիկանական կուտակումներ են ՀԻՄԱ․ Սրբազանի հարցազրույցըՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Ժողովուրդ». Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել«Հրապարակ». Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված
Ամենադիտված