Իրանը լրջությամբ է դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների թյուր հայացքներին. Հայաստանում Իրանի դեսպան
ԻրանՀայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, նշել է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանատան Թվիթերի էջը:
«ԱԳ նախարար Զարիֆի դիրքորոշումը, Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելը և Իրանի ողջ ժողովրդի արձագանքը ցույց տվեցին, թե Իրանի կառավարությունն ու ժողովուրդը ինչպիսի զգայնությամբ և լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին»,-գրել է դեսպանը: