Արարատ Միրզոյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ
ՔաղաքականԱզգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Նարինե Դիլբարյանին եւ Գագիկ Մարգարյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
«Ի թիվս այլ հարցերի, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կայունության ամրապնդման եւ ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման հնարավոր տարբերակներին»,- ասված է հաղորդագրության մեջ։