Լանա Դել Ռեյը գտել է իր երկրորդ կեսին «Tinder»-ի միջոցով
ԺամանցԱմերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը նշանադրվել է 31-ամյա Քլեյթոն Ջոնսոնի հետ: People -ի հաղորդմամբ` զույգը ծանոթացել է ամռանը «Tinder» ծանոթությունների հավելվածի միջոցով:
Նշվում է, որ Ջոնսոնն իր եղբայրների հետ զբաղվում է հայտնի երգերի քավր-տարբերակների ստեղծմամբ, որոնք զետեղվում են YouTube-ի «The Johnsons» ալիքում:
Զույգն սկսել է հանդիպել դեռ օգոստոսից, սակայն երկրպագուները միայն վերջերս են նկատել երգչուհու նշանադրության մատանին:
Նշվում է նաև, որ Լանան և Քլեյթոնը Հելոուինը նշել են միասին: