Մեսին մրցանակ է ստացել սոցիալական նախաձեռնությունները խթանելու համար
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նվաճել է «Չեմպիոն հանուն խաղաղության» մրցանակը, հայտնում է մրցանակը շնորհող Peace and Sport կայքը:
Ըստ զեկույցի՝ մրցանակը շնորհվում է այնմարզիկին, ով «նպաստել է կարևոր մարզական նախաձեռնության՝ ուղղված խաղաղության, արդարության, սոցիալական ինտեգրմանը:
«Ֆուտբոլում իր գեղեցիկ խաղով հայտնի Լիոնել Մեսսին առանձնացավ նաև սոցիալական գործողություններին նվիրված լինելու համար: Իր հիմնադրամի միջոցով Լեո Մեսսին խթանում է ամբողջ աշխարհի անապահով երեխաների կրթությունն ու սոցիալական ներառումը՝ հատկապես Պաղեստինում, Քենիայում, Սիրիայում և Նեպալում», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Ինձ համար պատիվ է այս մրցանակը ստանալ: Ես մանկության տարիներից սովորել հարգել ուրիշներին և ես միշտ փորձում եմ այն կիրառել ֆուտբոլային խաղադաշտում: Հաճելի է, որ ինձ ճանաչեցին՝ որպես ազնիվ խաղացողի և սոցիալական անձնավորության»,- ասել է 33-ամյա ֆուտբոլային աստղը: