Մեսսին դարձավ ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն մեկ ակումբի դարպասը խփած գոլերի թվով՝ հաղթելով Բրազիլիայի ազգային հավաքականում աշխարհի եռակի չեմպիոն Պելեին:
Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ խաղում Մեսսին գոլի հեղինակ դարձավ 65-րդ րոպեին: Այժմ 33-ամյա արգենտինացին «Բարսելոնայի» կազմում ունի 644 գոլ, ինչը բացարձակ ռեկորդ է:
Բրազիլական «Սանթոսի» կազմում Պելեն դարձել է 643 գոլի հեղինակ: