Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ 

«Վիրավոր զինվորներս ինձ են սպասում, պիտի գնամ»․ արցախցի Խաչատրյանների ընտանիքը հայրենիքին տվեց իր ամենաթանկերին՝ 2 որդիներին

Հասարակություն

Հոկտեմբերի 27-ին մինչև վերջին շունչը կռված և տղաների հարյուրավոր կյանքեր փրկած ավագ սերժանտ Արտակ Խաչատրյանը զոհվեց՝ հանուն հայրենիքի պաշտպանության։ Ցավոք, Արտակի կորուստը ընտանիքի համար միակը չէր, ընտանիքը կորցրել է նաև Արտակի փոքր եղբորը Արմենին՝ ուղիղ 20 օրվա տարբերությամբ։ Երկու եղբայր մեկնեցին հայրենիքը պաշտպանելու, ավա՜ղ` անվերադարձ։

Արտակը դեռ դպրոցական տարիներից անչափ հետաքրքրված էր անատոմիա, կենսաբանություն և քիմիա առարկաներով։ Ավարտելով դպրոցի 11-րդ դասարանը՝ նա ընդունվում է Ստեփանակերտի Քամալյանի անվան բժշկական քոլեջի ռազմաբուժական ֆակուլտետը․ «Արտակը ունեցել է բազմաթիվ հաջողություններ ուսման բնագավառում, թե՛ դասախոսական կոլեկտիվը և թե՛ տնօրինությունը հիացած էին նրա ընդունակություններով։ Ավարտելով քոլեջը՝ նա անցել է ժամկետային ծառայության ՀՀ զինված ուժերում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արտակի նշանածը՝ Ռուզաննա Մելքումյանը։

Հերոսը ծառայել է Հադրութում և, ավարտելով այն, առանց դադարի շարունակել է ծառայել ԶՈՒ-ում, արդեն որպես պայմանագրային զինծառայող։ Արտակը որպես բուժակ եղել է Մարտակերտի դիրքերում։ Նա մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին՝ փրկելով բազմաթիվ զինվորների կյանքեր։ 

Սեպտեմբերի 27 -ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախում, Արտակը գտնվում էր Երևանում՝ զորամասից նրան ուղարկել էին վերապատրաստման դասընթացների, սակայն,  դա նրան չխանգարեց հայրենիքի առաջ իր պարտքը կատարելու․ «Պատերազմի մասին լուրը նրան անտարբեր չթողեց, և հենց այդ օրը նա մեկնեց Արցախ։ Եկավ Արցախ և անմիջապես բարձրացավ դիրքեր։ Արտակը մասնակցել է Մարտակերտի ծանր մարտերին»,- պատմում է Ռուզաննան։ 

Պատերազմի օրերին Արտակը զանգահարում էր իր սիրելիին, ոգեշնչում նրան, հանգստացնում և նորից գնում զինվորների կյանքեր փրկելու․ « Միշտ ինձ ոգեշնչում էր, ասում էր՝ սաղ լավ ա, դու քեզ լավ նայի, շուտով կգամ։ Արտակի հետ վերջին անգամ ուղիղ 2 ամիս առաջ եմ խոսել, ասաց՝ մամայի կողքին կլինես՝ ավելացնելով՝ պիտի գնա հետո կզանգի ու չզանգեց էլ․․․»,- ասաց Ռուզաննան, որը ամեն րոպե զանգի էր սպասում Արտակից, և այդ զանգին է սպասում մինչև հիմա։

Արտակին դիրքերից երկու օրորվ կարողանում է միայն իջեցնել եղբոր մասին գույժը․ «Երկար որոնումներից հետո գտնվեց նրա հարազատ եղբայրը՝ լեյտենանտ Արմեն Խաչատրյանը, ցավոք՝ անմահացած։ Ծանր վիշտը հոգում, չնայած մոր և հարազատների խնդրանքին, որ մնա գոնե մինչև եղբոր յոթը, Արտակը պատասխանեց՝  ես էն տղեն չեմ, որ չգնամ, դուք ինձ ճանաչում եք, չեմ կարա վիրավոր զինվորներին թողնեմ, նրանք ինձ են սպասում, պիտի գնամ և վերջ։ Ու այդպես հայրենիքի ու զինվորի հանդեպ մեծ պարտքի զգացումով նա վերադառնում է դիրքեր»,- մեծ ցավով նշում է հերոսի նշանածը։

Արտակը դիրքեր բարձրանալուն պես անմիջապես տեղափոխվում է ամենածանր ու ամենաթեժ մարտական կետեր, սկզբում եղել է Մարտունի 2-ում, այնուհետև ներգրավվել է Մարտունու Շեխեր գյուղի պաշտպանությանը․ «Հոկտեմբերի 27 - ի գիշերը Արտակը վիրավորվեց իր վիրավոր զինակից ընկերոջը  հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, մեքենան, որում գտնվում էր Արտակը, պայթեցրին, և Արտակն անմահացավ։ Մեկ ամիս ծանր որոնումներից հետո գտանք նրան»,- խորը կսկիծով ասաց Ռուզաննան։

Այժմ Արտակը հանգչում է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում՝ իր եղբայր Արմենի կողքին։

Արտակը ևս ուներ երազանքներ և նպատակներ, որոնց եկավ կիսատ թողնելու պատերազմը։ Նա նշանված էր և պատրաստվում էր ընտանիք կազմել․ «Արտակս երազում էր ամուր ընտանիք կազմել, միասին մեր ապագա տան գծագրերն էինք գծում, արդեն սկսել էր տան վերանորոգումը, պատրաստվում էինք գալիք տարում ամուսնանալ։ Մեր տան հետ կապված ամեն մի գնում միասին էինք անում միշտ»,-եզրափակեց Արտակի սիրելին։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ
Ամենադիտված