Մեսսին և Սուարեսը կարող են վերամիավորվել Բեքհեմի «Ինտեր Մայամի» ակումբում
ՍպորտՀարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը, ովքեր 2014-2020 թվականներին միասին խաղացել են «Բարսելոնայում», կարող են վերամիավորվել «Ինտեր Մայամիում»:
Ըստ Catalunya Radio-ի՝ Դեվիդ Բեքհեմի թիմը հետաքրքրված է երկու ֆուտբոլիստներով, բայց տրանսֆերները կարող են տեղի չունենալ մինչև 2022-ի ամառ:Հրապարակումը նշում է, որ «Բարսելոնայի» ավագի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը: Ուրուգվայցի հարձակվողի աշխատանքային պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ հաշվարկված է պարզապես մինչ 2022 թվականը: Ավելի վաղ իսպանացի լրագրող Ջորդի Էվոլը ակնարկել էր Մեսսիի հանդեպ «Ինտեր Մայամիի» հետաքրքրության մասին: