Մահացել է Ջեյմս Բոնդի «սիրելին»՝ Տանյա Ռոբերթսը
Ժամանց65 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի և մոդել Տանյա Ռոբերթսը, ով մարմնավորում էր Ջեյմս Բոնդի ընկերուհուն «A View to Murder» ֆիլմում: Դերասանուհու խոսնակը ասել է, որ դերասանուհին մահացել է կիրակի օրը՝ հունվարի 3-ին: Տանյա Ռոբերթսը համարվում էր 1980-ականների սկզբի սեքս-խորհրդանիշներից մեկը: 1985 թվականին նկարահանված «Հայացք դեպի սպանություն» ֆիլմում նրա խաղընկերը Ռոջեր Մուրն էր, ով մարմնավորում էր Ջեյմս Բոնդին: