Բագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ) Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին Ոտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում են Ագրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալ 

Ժողովուրդը թքած ունի երկրի, իշխանությունը՝ ժողովուրդը, աշխարհն էլ՝ Հայաստանի վրա. Միքայել Մինասյան

Բլոգոսֆերա
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյնաը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Թքած ունենալու հայկական ողբերգությունը
Մենք ապրում ենք զարմանալի ժամանակներ. Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն։
Ժողովուրդը թքած ունի իր երկրի վրա՝ խորը և համապարփակ։ Պատճառները տարբեր են։ Մի մասը թքած ունի, որովհետև արդեն ծրագրել է արտագաղթել, մի մասը ատելությունից է կուրացել, մյուսները ցավից, անորոշությունից, սովից ու ողբից դարձել են անհաղորդ, և կան երջանիկները, որոնք խելք չունեն։ Պատճառները տարբեր են, հավաքական վերաբերմունքը՝ մեկը։ Երկիրը կտոր-կտոր է արվում, ամեն ինչ տրվում է, թշնամիները վայելում են, իսկ դիմադրություն չկա։
Եթե ժողովուրդը թքած ունի երկրի վրա, իշխանությունն էլ՝ ժողովրդի վրա։ Նիկոլենք բացարձակ անտարբեր են, որ կան անօթևան փախստականներ, անհետ կորածներ, բացահայտ լկտիությամբ թաքցնում են մահերի թիվը, չեն հրապարակում գերիների քանակը, անգամ մի րոպե չեն մտածում, որ ամեն օր ժողովուրդը ավելի վատ է ապրում ու հենց ժողովրդի հաշվին էլ իրենք ամեն օր ավելի լավ են ապրում։ Զավթողի հոգեբանությամբ թքած ունեն հերթական սահմանամերձ տան վրա, որ հանձնում են, հերթական գյուղի, որ զիջում են և, իհարկե, պատմության ու ավանդույթների, որոնք իրենց համար խմբագրման ենթակա ավելորդություններ են։
Ժողովուրդը թքած ունի երկրի, իշխանությունը՝ ժողովուրդը, աշխարհն էլ՝ Հայաստանի վրա։ Աշխարհը բացարձակ հանգիստ նայեց, թե ինչպես են արգելված զենքով ոչնչացնում Արցախը, գրկաբաց ողջունեց արտաքին պարտքի «թռիչքաձև աճը» և դրա վրա փող աշխատեց, Հայաստանն արագացված տեմպով դարձնում է հակառուսական պլացդարմ, Թուրքիայի ազդեցությունը Եվրոպայում զսպելու մանրադրամ, աղանդավորության ԱՊՀ դարպաս, գործակալական ցանցերի նոր սերնդի մանիպուլյացիաների փորձադաշտ։
Ժողովուրդը թքած ունի երկրի, իշխանությունը՝ ժողովրդի, աշխարհը՝ Հայաստանի, հետևաբար ընդդիմությունն էլ նույն գծի մեջ է։ Ընդդիմությունը փորձեց ինչ-որ բան անել, պարզվեց ժողովուրդը դեռ պատրաստ չէ, էլի նախկին-ներկա է խաղացնում, պիտակավորում է, հանդուժում է դավաճանի գժությունները, չի նկատում ոչ պարտությունը, ոչ զոհերին, ոչ գերիներին, ոչ դավաճանությունը, ոչ էլ վերահաս վտանգները։ Այդ պատճառով ընդդիմությունն էլ որոշեց սառնամանիքին չմրսել հանուն նրանց, ում դեռ պետք չէ։ Եվ ամենակարևորը, որի մասին ոչ ոք չի ուզում խոսել. եթե ժողուրդն իրավունք ունի նեղանալ, արդյո՞ք ժողովրդից նեղանալու իրավունք չկա։ Եթե ժողովուրդը նախընտրում է մոռանալ, չարժևորել, հանդուրժել դավաճանին, արդյոք նույն վերաբերմունքին չի՞ արժանանալու։
Այս արատավոր շրջապտույտը Հայաստանի գնացքը տանում է դեպի անունդ։ Իսկ ընթացքը կանգնեցնելու համար պետք է, որ ինչ-որ մեկը ինչ-որ պահից թքած չունենա։ Աշխարհը՝ դժվար, քանի որ ունի իր պլանները, իսկ իշխանությունն անհույս է, քանի որ դավաճան է։ Մնում են ընդդիմությունն ու ժողովուրդը։ Ընդդիմությունը փորձեց՝ չստացվեց։ Ժողովուրդն էլ իրականում բազմաշերտ է։ Թե երբ տեղից կշարժվի, դժվար է ասել։ Հնարավոր է վաղը, հնարավոր է մեկ ամսից։ Պարզապես այս ընթացքում գնացքը շարժվում է… ու պետք է հասցնել կանգնեցնել այն տեղում, երբ դեռ հնարավոր է և իմաստ ունի...»:

Թքած ունենալու հայկական ողբերգությունը Մենք ապրում ենք զարմանալի ժամանակներ. Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի...

Posted by Mikayel Minasyan on 2021 թ. հունվարի 22, ուրբաթ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Ամենադիտված