Կիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել 

Փաշինյանի թիրախում ես եմ, քանի որ խանգարում եմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ իրենց բարեկամական հարաբերություններին․ Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

Երեկ մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, և չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաև առցանց տարբերակով մասնակցել նիստին՝ քովիդով պայմանավորված, սակայն ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել էր գրեթե ողջ կազմով: Սակայն ԲՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը նիստին մասնակցեցին առցանց տարբերակով: Այդ հանգամանքը համացանցում քննարկումների մեծ ալիք բարձրացրեց, որոշները սկսեցին մտածել, թե նրանց այդ քայլը «բոյկոտ» էր, որը ավելի շուտ քաղաքական իմաստ ուներ: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Նաիրա Զոհրաբյանի հետ, որը նշեց՝ իրենց կողմից որևէ «բոյկոտ» չի իրականացվել, և առցանց համակարգով նիստին մասնակցելը բացարձակապես չի նվազեցրել նրանց մասնակցության ֆորմատը. «Դա մեր թիմի կողմից բացարձակ քաղաքական բոյկոտ չէր: Մենք գտնում ենք, որ այդպես ավելի արդյունավետ է աշխատանքը, քան Ֆրանսիայում հայտարարված խիստ լոքդաունի պայմաններում, երբ շատ ավելի կաշկանդված կլինեինք մեր տաղաշարժերում:  Մենք շատ ակտիվ մասնակցում ենք, թե՛ քաղաքական խմբերի, թե՛ հանձնաժողովների, թե՛ լիագումար նիստերի աշխատանքներին: Երեկ ես  առցանց կարգով ելույթ եմ ունեցել և բարձրացրել եմ այսօր ՀՀ օրակարգում գտնվող, իմ կարծիքով, ամենակարևոր հարցը՝ ռազմագերիների խնդիրը»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս այն կարծիքին է, որ Եվրոպայի խորհուրդը, որպես կարևորագույն մանդատ ունեցող վեհաժողով, շատ մեծ ճնշում կարող է գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում. «Ուստի մենք ամեն ինչ անելու ենք միջազգային հարթակներում ռազմագերիների, Արցախից տեղահանվածների և ընդհանրապես վերջին պատերազմի հումանիտար հետևանքների խնդիրը միջազգային կառույցներում բարձրացնելու համար»,- նշեց նա:

Համացանցում տարածվել էր տեղեկություն նաև այն մասին, որ իշխանությունը ամեն ինչ անում է Նաիրա Զոհրաբյանին ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից դուրս թողնելու համար, որին էլ մեր զրուցակիցը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, նա պայքարի համար ընտրել է շատ կեղծ և անհասկանալի թիրախներ: Ալիևի դեմ պայքարելու և հայ ռազմագերիներին վերադարձնելու փոխարեն, ինքը ընդդիմադիր դաշտում ստեղծում է թիրախներ և սկսում է նրանց դեմ պայքարելը: Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է՝ թիրախավորել է ինձ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, ընդգծելով, որ այդ հայտարարությունը անակնկալ չէր իր համար, քանի որ ինքը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ հայկական, ադրբեջանական և թուրքական կողմի կառուցվելիք բարիադրացիական հարաբերություններում. «Ես որքան հասկացա ադրբեջանական պատվիրակության ղեկավարի ելույթից, կարծես թե Եվրոպայի խորհրդում նոր օրակարգ է ձևավորվում՝  հաշտության օրակարգ հայ և ադրբեջանական պատվիրակությունների միջև։ Քանի որ ես խստորեն և լիարժեքորեն խանգարելու եմ այդ օրակարգին, Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է խորհրդարական մեծամասնությանը և տվյալ դեպքում ԱԺ-ի նախագահին օժտել լիազորությամբ, որը այս պահին ԱԺ նախագահը չունի, որպեսզի նա կարողանա  օգտագործել էթիկայի հանձնաժողովը և կարողանա հետ կանչել այս կամ այն պատվիրակությունից իրենց համար ոչ հաճո պատգամավորներին: Այս պահին Նիկոլ Փաշինյանի թիրախում ես եմ, քանի որ  խանգարում եմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ իրենց բարեկամական հարաբերություններին: Չեմ բացառում, որ վաղը Նիկոլ Փաշինյանի թիրախում  հայտնվի մեկ այլ պատգամավոր»,- նշեց պատգամավորը:

Ըստ տարածված տեղեկությունների՝ նոր ձեւավորվելիք էթիկայի հանձնաժողովը կքննի Զոհրաբյանի՝ «ժեխ»-ի պատմությունը, եւ պատգամավորի վարքում հայտնաբերած խախտման հիմքով ԱԺ նախագահը նրան կհեռացնի պատվիրակության կազմից։ Այս տեղեկությանը ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Ես պնդում եմ և հաստատում, որ ասել եմ՝ այն մարդիկ, որոնք ասում են՝ Նիկոլը լավ է արել, որ հանձնել է, և այն մարդիկ, որոնք արդարացնում են 5000 և ավելի մեր պայծառ տղաների սպանությունը անմաքուր մարդիկ են՝ ժեխ են, իսկ ժեխը ստուգաբանական բառարանով ունի մի քանի բացատրություն, որոնցից մեկը անմաքուրն է: Այո՛, ես չեմ կարող հայ համարել այն մարդուն, որը ասում է՝ Արցախը մեզ համար բեռ էր, Նիկոլը լավ է արել, որ հանձնել է այն, մենք պրծանք Արցախի խնդրից. այո՛, նրանք անմաքուր մարդիկ են: Պարզապես, նիկոլական ֆեյքերը մանիպուլացրեցին իմ խոսքը, և դա ներկայացրեցին այնպես, ինչպես իրենց է հարմար »,- պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Ամենադիտված