Սյունիքի Ճակատեն գյուղի գերեզմանատան մոտ ավտոմեքենա է այրվել
Արտակարգ ՊատահարՀունվարի 29-ին, ժամը 20։29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճակատեն գյուղի գերեզմանատանը այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:04-ին, մարվել՝ 21:14-ին: Այրվել է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա։