Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ) Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ) Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղ Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ) Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) 

ՀՀ ԶՈՒ արցախյան կորպուսի լուծարումը նշանակում է Արցախի ամբողջական կորուստ

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Արցախի Պաշտպանության Բանակի, իսկ իրականում` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Արցախյան Կորպուսի լուծարման թեման լրջանում է։

Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա, եթե չլինեն կտրուկ շրջադարձներ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը այլևս անմնացորդ կկորցնի իր որևէ վերահսկողությունն անգամ այն տարածքների նկատմամբ, որտեղ դեռ հայություն է մնացել։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է Առցախի լիակատար հանձնում Ադրբեջանա-թուրքա-ռուսական դաշինքին և Արցախի ամբողջական կորուստ։

Կա՞ արդյոք տարբերակ խուսափելու դրանից։

Իհարկե կա։

Դա պարզապես ռուսական ճնշմանն ընդիմանալն ու չհանձնվելն է։ Որովհետև եթե պարտություն ես կրել պատերազմում, ապա դա դեռ չի նշանակում, որ ինչ ուզեն, ինչպես ուզեն և որքան ուզեն` անվերջ անելու են քեզ և դու անվերջ իրականացնելու ես բոլորի բոլոր ցանկությունները։

Այն իրավիճակում, երբ Արցախում այլևս ռուսական զորքեր են, որոնք դարձել են Արցախի` Ադրբեջանի կողմից չօկուպացված հատվածի տերերը, ի՞նչ է լինելու, եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվի զորքը կազմալուծելուց։ Ոչինչ։ Ոչինչ, որովհետև «խաղաղապահ» զորքի հենց նշանակությունն է դա` թույլ չտալ նոր պատերազմ և ըստ դավադիր ու հանցավոր «Հայտարարության»` ուժերը մնալու էին իրենց զբաղեցրած դիրքերում։ Այսինքն` փոխանակ ընդդիմանալու` Հայաստանի թշնամական իշխանությունը ջանադրաբար համաձայնում է Հայաստանը ոչնչացնող դրսի յուրաքանչյուր

որոշման։ Իսկ եթե «խաղաղապահները» թույլ էին տալու ադրբեջանական նոր հարձակում, ապա դրանք խաղաղապահներ չէին լինելու, այլ` դասական օկուպացիոն զորքեր։ Հիմա, այդ կարգավիճակում չհայտնվելու և Ադրբեջանին Հայաստանի /Արցախի/ տարածքից խոստացված էլի ավելի մեծ զիջումներն անխնդիր իրականացնելու համար դավաճանների ռեժիմին Մոսկվան ստիպում է գնալ այդ քայլին։ Գործարքն իրենցն է` գինը մենք ենք վճարում։

Սևրից հետո ջախջախված Թուրքիան թքեց ողջ աշխարհի վրա և Աթաթուրքի գլխավորությամբ հրաժարվեց սեփական ոչնչացման ծրագիրը կյանքի կոչելուց։ Անմիջապես նոր դաշնակից գտավ ի դեմս բոլշևիկյան Ռուսաստանի և փոխանակ կորսվելու` հետո Ռուսաստանից ցատկելով դեպի Արևմուտք` ՆԱՏՕ, դարձավ առավել հզոր քան երբևէ։ Հիմա իր երազանանքերն ու նպատակներն Արևմուտքի հետ այլևս անկարող է իրականացնել և այդ պատճառով հետ է ցատկել դեպի Ռուսաստան, որի հետ միասին` հանուն նոր Թուրքիայի և Արևմուտքի դեմ պայքարող Ռուսաստանի` ձևավորել է նոր ռազմաքաղաքական դաշինք։

Փոխանակ փորձելու փրկել Հայաստանի այդ կարևորագույն հատվածի մի վերջին ծվենը` դավաճանական Երևանը գնում է ոչ միայն իրեն պարտադրվող ոչնչացման ճանապարհով, այլև մեծ սիրով անվերջ ու անդադար իրականացնում է մի կողմից իրեն դավաճանած դաշնակցի և մյուս կողմից իր թշնամի երկու պետությունների բոլոր ցանկություններն ու նրանց միջև տեղի ունեցած պայմանավորվածությունները ոչ միայն կատարելու, այլ գերակատարելու գործողություն։

Ահա թե ինչու է նիկոլ փաշինյանը շարունակում զավթած պահել Հայաստանի իշխանությունը, ահա թե ինչու Ռուսաստանը նրան դեռ չի զոհաբերում, ահա թե ինչու հայ ժողովուրդը պատասխանատու է այլևս Արցախի վերջնական անկման համար։

Պատասխանատու է, որովհետև լռելյայն, ըստ էության, համաձայնում է այն ամենին` ինչ թշնամու գործակալը, ունենալով Հայաստանի իշխանությունը, կատարում է Հայաստանի հետ։

Այսպես Երևանն էլ կտանք շուտով։ Որովհետև վերևում թշնամին է իշխում, ներքևում` նրան մորթվող գառան հեզությամբ հանդուրժող ու նոր փրկիչ փնտրող ժողովուրդը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ Մկրտչյանին
Ամենադիտված