Հայրենիքը «սևերի և սպիտակների» բաժանելուց հետո, հերթը հասել է Ռուսաստանի հայերի միությանը․ Սենոր Հասրաթյան
ԲլոգոսֆերաԱՀ ՊԲ նախկին խոսնակ Սենոր հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«...Ռուսաստանում շատ այլ գործընթացներ են գնում, օրինակ, մի քանի օր առաջ ամբողջ Կրասնոդարի շրջանը դուրս եկավ Արա Աբրահամյանի կառույցից, որովհետև չընդունեց նրա քաղաքական դիրքորոշումը Հայաստանի հանդեպ: Նման գործընթացներ են գնում նաև Ռուսաստանի այլ մասերում...»,- երեկ ներգաղթի հետ կապված հոռետեսական կանխատեսում անելուց հետո, հերթական «բլթոցով» է հանդես եկել Հայրենիքը «շենացնելու» եկած մուրացանյան «առաքյալը»: Ինչպես երևում է սփյուռքի հանձնակատարի որդեգրած հռետորաբանությունից, երկրում օր-օրի աճող արտագաղթն «ընթացքավորելուց» հետո, հիմա էլ նա անցել է Ռուսաստանում գործող և Հայրենիքին բավականին մեծ օժանդակություն ցուցաբերած հայկական կառույցի մասնատմանը...
Հ.գ.- Ինչպես տեսնում եք, Հայրենիքը «սևերի և սպիտակների» բաժանելուց հետո, հերթը հասել է Ռուսաստանի հայերի միությանը: Այսքանից հետո, իհարկե, էլի կգտնվեն մարդիկ, որ կասեն հայրենակործան ոչ մի ծրագիր էլ չկա: Իսկ ես կհարցնեմ՝ եթե չկա, ապա այսպես ո՞ւր ենք գնում...