Դժբախտաբար, իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը․ Սենոր Հասրաթյան
ԲլոգոսֆերաԱրցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դժբախտաբար, իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը:
Այսօր ես եկա այստեղ՝ նորից հարաբերվելու այդ ամենազոր սրբությանը... Երեկ մարտադաշտերի, զորավարժարանների ու զորահրապարակների հաղթական շառաչից էր հոգիս փառավորվում, իսկ այսօր՝ մղկտում այս շիրմաքարերի խորհրդավոր լռությունից...
Փա՜ռք մեր հերոս նահատակներին...»,-գրել է նա։