Ռուբլյովն ու Խաչանովը դուրս են մնացել Ինդիան Ուելսի մրցաշարից՝ պարտվելով առաջին շրջանում
ՍպորտՌուս թենիսիստներ Անդրեյ Ռուբլյովն ու Կարեն Խաչանովը Ինդիան Ուելսի զուգախաղի մրցաշարի առաջին շրջանի խաղում պարտվել են Յաննիկ Սիններին ու Լորենցո Սոնեգոին։
1 ժամ 12 րոպե տեւած հանդիպումն ավարտվել է 5։7, 1։6 հաշվով։
Մենախաղում Ռուբլյովը դուրս եկավ երրորդ շրջան՝ հաղթելով բրիտանացի Էնդի Մարեյին։
1 ժամ 47 րոպե տեւած հանդիպումն ավարտվել է երկու սեթում՝ 7:6 (7:3), 6:1 հաշվով։ Խաչանովը մենախաղի երկրորդ շրջանում պարտվել է Տիագո Ուայլդին։ Հանդիպումը տեւել է 2 ժամ 39 րոպե եւ ավարտվել երկու սեթում՝ 6։1, 7։5 հաշվով՝ հօգուտ բրազիլացու։ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում Կարեն Խաչանովը 15-րդ տեղում է, Տիագո Ուայլդը՝ 65-րդ։