Հայաստանում 2020 թվականին ծնվել է 17 հազար 350 աղջիկ, 19 հազար 98 տղա երեխա
ՀասարակությունՀայաստանում 2020 թվականին ծնվել է 17 հազար 350 աղջիկ երեխա, 19 հազար 98 տղա երեխա։ Տվյալները հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նորածին աղջիկներին ավելի հաճախ տրվել է Նարե, Մարիա, Անգելինա, Արփի, Մանե, Եվա, Աննա, Մարիամ, Մարի, Անի անունները։ Ցուցակում ընդհանուր ներկայացված է 50 անուն։
Տղաներին առավել հաճախ տվել են՝ Դավիթ, Նարեկ, Հայկ, Մարկ, Մոնթե, Տիգրան, Արեգ, Միքայել, Ալեն, Ալեքս անունները։