Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցը
ԱշխարհԱՄՆ 60-րդ պետքարտուղար Ջորջ Շուլցը մահացել է 100 տարեկան հասակում, հայտնել են Սթենֆորդի համալսարանին կից Գուվերի ինստիտուտում: ԱՄՆ նախկին պետքարտուղարը մահացել է փետրվարի 6-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ Շուլցը առանցքային պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի վարչակազմերում: Նա նաև Սթենֆորդի բիզնեղի բարձրագույն դպրոցի պատվավոր պրոֆեսոր է դարձել։ Գուվերի ինստիտուտում նշել են, որ Շուլցը ԱՄՆ-ի պատմության ամենաազդեցիկ պետական քարտուղարներից մեկն էր: Մասնավորապես, նա առանցքային դեր է խաղացել Ռեյգանի հետ սառը պատերազմին վերջ դնելու հարցում։