Շունը հինգ միլիոն դոլար ժառանգություն է ստացել
ԺամանցՏիրոջ` ամերիացի գործարար Բիլ Դորիսի մահից հետո շունը հինգ միլիոն դոլար ժառանգություն է ստացել: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Դորիսը մահացել է 2020 թվականի վերջին` 84 տարեկան հասակում: Համաձայն նրա կտակի` գումարը կպահվի հատուկ ֆոնդում և այն կօգտագործվի շանը պահելու ծախսերը փոխհատուցելու համար:
Վերջին տարիներին Դորիսը շատ է ճամփորդել: Մինչ նա բացակայում էր, Լուլու անունով ութամյա շանը խնամում էր գործարարի ծանոթ Մարթա Բերթոնը: Դորիսը խնդրել է Մարթային, որ իր մահից հետո էլ շարունակի հոգ տանել շան մասին:
«Անկեղծ ասած, ես նույնիսկ չգիտեմ` ինչ մտածել, — խոստովանել է Բարթոնը. — Նա ուղղակի շատ էր սիրում այս շանը».