Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Իրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ) Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ) Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր Խաչատրյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլց Կիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան 

«Աշխատավարձերի մեծ մասի յուրացում է եղել․ տնօրենը շարունակում է պաշտոնավարել»․ «Պատանեկության ստեղծագործական կենտրոնի» աշխատակիցները դժգոհում են

Հասարակություն

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Պատանեկության ստեղծագործական կենտրոնում» հայտնաբերված խախտումներով մի շարք դատական գործեր են ընթանում։ Բանն այն է, որ կենտրոնի աշխատակիցներն իրենց առնչվող տարբեր հարցերով դիմել են իրավապահ մարմիններին, սակայն, ինչպես իրենք են պնդում, «սայլը տեղից չի շարժվում», քանի որ կենտրոնի տնօրեն Նարե Արամյանը  տարբեր օղակում մերձավորներ ունի։

Նշենք, որ «Պատանեկության ստեղծագործական կենտրոնի» տնօրենն իրավապաշտպան Նարե Արամյանն է, որը հայտնի է հեռուստատեսային տարբեր հաղորդումներից, ինչպես նաև հանդես է գալիս կենդանիների պաշտպանությամբ: Արամյանի տնօրինած կենտրոնը զբաղվում է երեխաների արտադպրոցական կրթությամբ: Կենտրոնում գործում են մշակութային տարբեր խմբակներ, որոնք զբաղվում են տարբեր ուղղություններով երեխաների զարգացմամբ: 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Պատանեկության ստեղծագործական կենտրոնի» խմբավարներ Սոֆի Հանյանը, Վահրամ Կաթրջյանն ու Հասմիկ Խաչատրյանը դժգոհեցին Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերի ընթացքից․ «Թիվ 11102420 քրեական գործը, որը վերաբերում է փաստաթղթերի կեղծմամբ, խաբեությամբ աշխատավարձերի մեծ մասի, արձակուրդայինների, հավելավճարների յուրացմանը, 2018թվականից ի վեր մի քննիչից մյուսին փոխանցվելով՝ նորմալ ընթացք չի ստանում։ Անհայտ է նաև թիվ 11853418 քրեական գործի ճակատագիրը, որտեղ 10 աշխատակցի կողմից տրված ցուցմունքները անտեսվեցին։ Արդյունքում՝ տնօրենի կողմից ապօրինի բուժքույր գրանցելու միայն այդ մեկ փաստով գործը, որտեղ մենք 10 աշխատակիցներով վկայի կարգավիճակում էինք, ուղարկվեց դատարան։ Սակայն նիստերն այդպես էլ չկայացան։ Դժգոհ ենք 11102420 քրեական գործի ընթացքից, քանի որ չի կատարվում բազմակողմանի և օբյեկտիվ քննություն։ Կան համապատասխան փաստաթղթեր, որոնք վկայում են ՊՍԿ-ի տնօրեն Նարե Արամյանի կոպիտ խախտումների և յուրացումների մասին։ Մեր կողմից փաստացի հաստատվել է պայմանագրի կեղծ լինելը, բայց նշանակվել է դատափորձաքննություն, որի արդյունքների հետ ամենևին համաձայն չենք։ Խոստացան մեզ դարձնել փորձաքննության մասնակից, սակայն առանց մեզ կայացրին իրենց հաճո որոշում։ Քննչական կոմիտեին տեղեկացրել ենք այդ մասին՝ մեզ հետ տանելով նշված ապացույցները, բայց հարցը այդպես էլ լուծում չստացավ»,- ասացին խմբավարները՝ ընդգծելով, որ արդեն 10 տարի է, ինչ  նորմալ աշխատավարձեր, արձակուրդայիններ, հավելավճարներ չեն ստանում։ 

Սոֆի Հանյանի խոսքով՝ թեև քաղաքապետարանի 2019 թվականի հունիսի 26-ին, համապատասխան փաստաթղթով,  համար 11853418 քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ, կասեցվել է Նարե Արամյանի պաշտոնավարութունը, սակայն նա մինչ օրս շարունակում է տնօրինել հաստատությունը։

Վահրամ Կաթրջյանն էլ նշեց, որ իրենց պահանջը մեկն է, որպեսզի Նարե Արամյանը հեռանա և այլևս չպաշտոնավարի՝ որպես «Պատանեկության ստեղծագործական կենտրոնի» տնօրեն․ «Ենթադրում ենք, որ յուրացվել է մեզ հատկացված գումարների զգալի մասը»,- ասաց խմբավարը։ 

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Նարե Արամյանից, սակայն նա նշեց, որ իր դեմ հարուցված քրեական գործերը տարբեր են, միմյանց հետ փոխկապակցված չեն․ «Քանի դեռ դատական գործընթացները շարունակվում են, մեկնաբանություն տալ կարող եմ միայն դրանց ավարտից հետո։ Դեռ ոչինչ տեղի չի ունենում, որպեսզի հասկանանք՝ ինչ իրավիճակ է, և որ հարցին ինչպիսի լուծում պետք է տրվի»,- նշեց նա։ 

Ինչ վերաբերում է կենտրոնի աշխատակիցների բողոքներին, թե աշխատավարձերը ամբողջությամբ չեն վճարվում, Նարե Արամյանը պարզաբանեց․ «Հաստիքացուցակները հաստատվում են հիմնադրի կողմից, վերահսկվում են ՊԵԿ-ի կողմից, և դրա մեջ տնօրենի ինքնիրավչություն ուղղակի լինել չի կարող։ Այդ ամենը վերահսկելի է։ Այնպես չի կարող լինել, որ 60 հոգու նորմալ աշխատավարձ տրվի, իսկ, օրինակ, մեկ, երկուսին կամ տասին՝ ոչ»,- ասաց Արամյանը։ 

Նարե Արամյանը նորմալ է համարում, որ աշխատակիցներից ոմանք կարող են ստանալ 15 000 դրամ աշխատավարձ՝ նշելով, որ նրանց աշխատավարձը չի կարող որևէ կերպ ֆիքսված լինել, քանի որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի օրենքով ժամային, հաստիքային վճարումները հստակեցված են, թե որքան են վճարվում և ինչ համակարգով։ «Մեր բոլոր փաստաթղթերն անցել են հաշվապահական փորձաքննություն և որևէ խախտում չի հայտնաբերվել»,֊հավելեց Նարե Արամյանը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)
Ամենադիտված