Ղազախստանում զոհաբերության համար կովին վերամբարձ կռունկով բարձրացրել են բարձրահարկ շենքի տանիք (տեսանյութ)
ՏեսանյութերՂազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ստուգում է անցկացնում այն բանից հետո, երբ շինարարները վերամբարձ կռունկով զոհաբերության համար կովին բարձրացրել են կառուցվող շենքի տանիք, հայտնել են Ղազախստանի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունից:
Երեքշաբթի օրը Ղազախստանի մի շարք լրատվամիջոցներով հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես կենդանի կովը, որն ամրացված է վերամբարձ կռունկին, բարձրացվում է կառուցվող բազմահարկ բնակելի համալիրի տանիք: Ղազախստանի որոշ օգտատերեր վրդովվել են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքից: