Հայտարարվել է Վրաստանի վարչապետի նոր թեկնածուի անունը
ՎրաստանՎրաստանի վարչապետի նոր թեկնածուի անունը հայտնի է։ Նա պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ղարիբաշվիլին է: Նրան առաջադրել է «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը, փոխանցում է РИА Новости-ն։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հինգշաբթի հրաժարական է տվել։ Այս որոշման գլխավոր պատճառը եղել են կառավարության հետ տարաձայնություններն՝ ընդդիմադիր Նիկա Մելիայի ձերբակալման պատճառով։
«Քաղաքական խորհուրդը միաձայն որոշում է ընդունել՝ Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունն առաջադրել երկրի վարչապետի պաշտոնում»,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: