Իրան կատարած «ձախողված» այցից հետո ամեն շաբաթ մի քանի հանդիպում եմ ունենում իրանցի պաշտոնյաների և գործարարների հետ. Քերոբյան
Բլոգոսֆերա
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեկ ամիս առաջվա իմ Իրան կատարած «ձախողված» այցից հետո ամեն շաբաթ մի քանի հանդիպում եմ ունենում իրանցի պաշտոնյաների և գործարարների հետ, ովքեր իրենց բիզնես պրոյեկտներով գալիս են Հայաստան։
Ցանկացած (իրանցի) ներդրող կարող է վստահ լինել իմ և Էկոնոմիկայի թիմի լայնածավալ աջակցության վրա»: